Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիսություն Ամենայն hայոց բանաստեղծի ծննդավայրում

14.10.2014

Հոկտեմբերի 11-ին Հովհ. Թումանյանի ծննդավայրում տեղի ունեցավ հանդիսություն՝ նվիրված գրողի 145-ամյակին։
Մասնակցում էին Լոռու փոխմարզպետեր Արսեն Դարբինյանը, Տիգրան Բադոյանը,Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, մարզպետարանի ներկայացուցիչներ, գրողներ, մտավորականներ, հյուրեր Երևանից, Վանաձորից և մարզի այլ բնակավայրերից։
Արսեն Դարբինյանը, գյուղապետ Նորիկ Քոչարյանը և ուրիշներ ծաղիկներ խոնարհեցին Թումանյանի արձանին։ Ողջույնի խոսք ասացին Ն. Քոչարյանը, Սեպուհ սրբազանը,գրականագետ, արձակագիր, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը, ով համայնքի գրադարանին նվիրեց զորավար Կոլմակովի հուշերի գիրքը՝ նվիրած Դսեղին և Լոռու մարզին։
Ողջույնեց նաև ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Գառնիկ Շախկյանը, ով թումանյանական աշխարհին նվիրված մի շարք աշխատությունների հեղինակ է։ Նա կարդաց նաև թումանյանական զվարճապատումներից։
Ելույթ ունեցան նաև բանաստեղծ, մանկագիր Լիպարիտ Սարգսյանը, Հայաստանի գրողների միության Լոռու մարզային բաժանմունքի նախագահ, բանաստեղծ Մանվել Միկոյանը: Թումանյանի գործերի ասմունքով հանդես եկան ասմունքող, դերասան Ջիվան Սարգսյանը, Իվան Անտոնյանը, Դսեղի միջնակարգ դպրոցի սաները։ Հայաստանի հունական համայնքի կողմից ողջունեց և երգերի կատարումներով հանդես եկավ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս, դոցենտ Անահիտ Գրիգորյանը։ Համերգային հարուստ ծրագրով հանդես եկավ Վանաձորի «Հորովել» ժողովրդական երգի-պարի համույթը։ Միջոցառման վերջում Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանը Դսեղի գյուղապետ Նորիկ Քոչարյանին հանձնեց Լոռու մարզպետի պատվոգիրը՝ «Բերքի տոն-2014» մարզային ավանդական տոնահանդեսին լավագույն մասնակցության համար։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 12:43:14