Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ի գիտություն կինոսերների
13.10.2014
«Ոսկե ծիրան» և Թբիլիսիի միջազգային կինոփառատոների նախաձեռնած «Կինոէքսպրես.Հայաստան-Վրաստան» ծրագրի շրջանակներում հոկտեմբերի 14-ին Ալավերդու մշակույթի տանը ժամը 17.00-ին կցուցադրվի ռեժիսոր՝ Լուսինե Սարգսյանի «Շքամուտք»,ժամը 19.00-ին՝ ռեժիսոր՝ Զազա Ուռուշաձեի «Մանդարիններ» ֆիլմերը:
Նույն օրը Ալավերդիում բացօթյա ցուցադրությամբ հանդիսատեսին կներկայացվեն ռեժիսոր Թինաթին Քաջրիշվիլու «Հարսները»(սկիզբը՝ ժամը 18-ին ) և ժամը 20-ին՝ հայկական կարճամետրաժ ֆիլմերի ծրագիր:
Հոկտեմբերի 15-ին Վանաձորի Շարլ Ազնավուրի մշակույթի պալատում բացման արարողությունից հետո ժամը 17-ին կցուցադրվի «Թևանիկ» (ռեժիսոր Ջիվան Ավետիսյան), ժամը 19.00-ին՝ «Մանդարիններ» (ռեժիսոր՝ Զազա Ուռուշաձե) ֆիլմերը:
Հոկտեմբերի 16-ին Շարլ Ազնավուրի մշակույթի պալատում ժամը 17.00-ին կցուցադրվի «Ժպտա» (ռեժիսոր՝ Ռուսուդան Չկոնիա), ժամը 19-ին՝ «Շքամուտք» (ռեժիսոր՝ Լուսինե Սարգսյան) ֆիլմերը:
Վանաձոր քաղաքում ժամը 18-ին բացօթյա կցուցադրվեն ռեժիսոր Թինաթին Քաջրիշվիլու «Հարսները» ֆիլմը, ժամը 20-ին՝ հայկական կարճամետրաժ ֆիլմերի ծրագիր: