Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Խորհրդակցություն Լոռու մարզպետի մոտ

13.10.2014

Հոկտեմբերի 13-ը Լոռու մարզպետի հերթական աշխատանքային խորհրդակցության օրն էր: Մարզպետ Ա. Նալբանդյանը նախ իր գոհունակությունը հայտնեց մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներից վերջին մեկ ամսում շուքով նշված Ուսուցչի օրվան,Վանաձոր քաղաքի տոնին, Տարեցների օրվան, Բերքի տոնին, մարզկենտրոնի Էդ. Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցի 80-ամյակին և մյուս նշանակալից իրադարձություններին նվիրված միջոցառումնրի պատշաճ կազմակերպման և ակտիվ մասնակցության համար:
Հոկտեմբերի 15-ին մեկնարկում է «Թատերական Լոռի» միջազգային փառատոնը և մարզպետարանի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանը մարզպետին և խորհրդակցության մասնակիցներին տեղեկացրեց փառատոնի կազմակերպչական աշխատաննքների ընթացքի մասին, նաև տեղեկատվություն տվեց «Ոսկե ծիրան» և Թբիլիսիի միջազգային կինոփառատոների նախաձեռնած «Կինոէքսպրես.Հայաստան-Վրաստան» ծրագրի՝ Վանաձորի և Ալավերդու միջոցառումների, ինչպես նաև ՀՀ վարչապետի հովանու ներքո Դսեղում անցկացվելիք ասմունքի փառատոնի նախապատրաստական աշխատանքների ընթացքի մասին:
Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Սևակ Հովհաննիսյանին դարձյալ մտահոգում էր մարզի համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման վիճակը:Առավել ցածր է հողի եկամուտների գանձման ցուցանիշը:
-Հոկտեմբերին աննախադեպ բարձր՝ 53 մլն դրամ եկամուտների մուտքերի առաջադրանք ունեն համայնքները: Փոխմարզպետները, համապատասխան ստորաբաժանումների պետերը պետք է ամեն օր, ամեն ժամ անհանգստացնեն համայնքների ղեկավարներին ստանձնած պարտավորությունները անվերապահ կատարելու համար, այլապես խնդիրներ կունենան,-զգուշացրեց մարզպետը:
Գյուղատնտեսության ու բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանը մարզպետին զեկուցեց, որ բարեհաջող բերքահավաքից հետո գյուղական համայնքներում հաջողությամբ ընթանում են աշնանացանի աշխատանքները, ընթացքի մեջ է պետության կողմից մատչելի գնով տրամադրված դիզվառելանյութի բախշման գործընթացը: Ի դեպ նախորդ տարվա համեմատությամբ 2014-ի աշնանացան ցանքատարածություններն ավելացել են 1500 հեկտարով:
Մարզպետը համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարեց հետամուտ լինել, որպեսզի մարզի բոլոր դպրոցներում և բուժհիմնարկներում ձմռան նախապատրաստության և ջեռուցման աշխատանքները կազմակերպվեն անթերի: Դա վերաբերվում է նաև մարզային ավտոճանապարհների սպասարկումն ապահովող կազմակերպություններին:
Պարոն Նալբանդյանը նաև տեղեկացրեց, որ այս տարի ևս մարզպետարանի նախաձեռնությամբ Թեղուտից՝ արժեքի 50% զեղչ գնով, վառելափայտ կտրամադրվի սոցիալապես անապահով ընտանիքներին:
Արծարծվեցին նաև հոկտեմբերի 14-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի, հաջորդ օրը՝ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի Լոռու մարզ կատարելիք պաշտոնական այցերի հետ կապված և այլ օրախնդիր հարցեր:
Խորհրդակցության ավարտից հետո Լոռու մարզպետը Քաղաքաշինության և Կրթության, մշակույթի ու սպորտի վարչությունների պետերի ուղեկցությամբ մեկնեց Արևաշող համայնք, վերջնական շահագործումից առաջ տեղում ծանոթանալու գյուղի հիմնովին վերանորոգված դպրոցի մասնաշենքերում և նորակառույց համայնքային կենտրոնում կատարված շինաշխատանքներին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 15:55:59