Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Նշվեց Վանաձորի օրը

06.10.2014

Մարզկենտրոնի Հայքի հրապարակում հոկտեմբերի 4-ին տեղի ունեցավ «Վանաձորի օր» տոնակատարության գլխավոր միջոցառումը: Հայքի հրապարակն այդ օրը տոնական տեսք էր ստացել։
Գլխավոր հանդիսությանը մասնակցում էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Գուգարաց թեմի առաջնորդ, գերաշնորհ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ՝ ՀԿԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, Էդմոն Մարուքյանը, մարզպետի տեղակալներ Արսեն Դարբինյանը, Վանիկ Ասատրյանը, Տիգրան Բադոյանը, Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը, Գյումրիում Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոս Իվան Վոլինկինը, Հայաստանում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպան Գեորգի Կարաստամատովը՝ տիկնոջ հետ, Վրաստանի Աջարիայի Ինքնավար Հանրապետության հայկական համայնքի ղեկավար Գրիգոր Վարդանյանը, հյուրեր հանրապետության և Լոռու մարզի տարբեր համայնքներից։ Ներկաներին իր օրհնանքի և բարեմաղթանքի խոսքը հղեց Գուգարաց թեմի առաջնորդը։ Վանաձորցիներին ջերմորեն շնորհավորեց Սամվել Դարբինյանը:
-Մեր քաղաքը պաշտոնապես՝ որպես բնակավայր, 190 տարվա պատմություն ունի, որի ընթացքում անցել է բազում փորձությունների միջով: Վանաձորը բոլորիս տունն է, և բոլորս պետք է քաղաքին վերաբերվենք տանտիրոջ իրավունքով և հոգատարությամբ,- ասաց Ս. Դարբինյանը: Վանաձորի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Գագիկ Սիմոնյանը, համայնքի ավագանու որոշմամբ Վանաձորի պատվավոր քաղաքացիների կոչումների հավաստագրերը հանձնեց Հայկազ Իգիթյանին, Արամ Խանզադյանին, Հակոբ Ազիզյանին և Կամո Հովհաննիսյանին։ Նա շնորհակալագրեր հանձնեց սամբո-ըմբշամարտի վաստակաշատ մարզիչ Բախշիկ Սարոյանին, սամբոյի մեծահասակների Եվրոպայի չեմպիոն Տիգրան Կիրակոսյանին, ձյուդոյի մեծահասակների Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր Արսեն Ղազարյանին և բրոնզե մեդալակիր Դավիթ Ղազարյանին։
Շնորհավորական խոսքեր հնչեցրին նաև հյուրերը:
«Վանաձորի օր» տոնակատարության կապակցությամբ իրենց շնորհավորական ուղերձներն էին հղել մարզկենտրոնի քույր քաղաքներ Փասադենան (ԱՄՆ), Բանյոն (Ֆրանսիա), Մաադուն (Էստոնիա), Վիտեբսկը (Բելառուս), Պոդոլսկը, Կիսլավոդսկը (ՌԴ), Բաթումը (Աջարիա)։ Տոնակատարությանն առանձնակի շուք էին հաղորդել ուրախ երգն ու պարը, թատերականացված տեսարանները, տիկնիկային բացօթյա ներկայացումները, գեղանկարչական աշխատանքների ցուցահանդես-վաճառքը և այլն: Քաղաքի օրվան նվիրված տոնախմբությունն ավարտվեց հրավառությամբ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 15:55:59