Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ
30.09.2014
Հարգելի տարեցներ, թանկագին պապիկներ ու տատիկներ, ընդունեք իմ ջերմ շնորհավորանքը Տարեցների միջազգային օրվա առթիվ:
Մեր ժողովրդի համար սա սոսկ ավագ սերնդին նվիրված օր չէ, այլ՝ տոն և զավակների, թոռ ու ծոռների կողմից Ձեր նկատմամբ տածած սիրո, երախտագիտության առանձնակի մատուցման հրաշալի առիթ:
Ձեր բեղմնավոր, ավանդաշատ կյանքի ուղին մեր պատմության վառ էջերից մեկն է, այն ամուր հիմքը , որի վրա հառնում են նոր սերդի այսօրվա ձեռքբերումներն ու հաղթանակները:
Թող ձեր բարի օրհնանքը և դուք՝ ինքներդ, անպակաս լինեք մեզնից:
Մաղթում եմ քաջառողջություն և անհոգ ու երջանիկ ծերություն:
Արթուր Նալբանդյան
Լոռու մարզպետ