Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Աշխատանքային խորհրդակցություն
29.09.2014
Սեպտեմբերի 29-ին, Լոռու մարզպետի տեղակալների, մարզպետարանի պատասխանատու աշխատակիցների մասնակցությամբ ամենշաբաթյա աշխատանքային խորհրդակցությունն անցկացրեց փոխմարզպետ Արսեն Դարբինյանը:
Լոռու մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Սևակ Հովհաննիսյանը ներկայացրեց սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները սեպտեմբերի 27-ի դրությամբ: Ամսվա ավարտին ընդամենը երկու օր է մնացել, սակայն արդյունքները դարձյալ չեն գոհացնում: Սեփական եկամուտները սահմանված պլանի դիմաց հավաքագրվել են 57,8 տոկոսով, նախորդ տարվա համեմատությամբ՝ 76 տոկոսով, գույքահարկի հավաքագրումը պլանի դիմաց կազմել է 61, նախորդ տարվա նկատմամբ՝ 105 տոկոս: Խնդրահարույց է հատկապես հողի հարկի հավաքագրումը: Վերջինս պլանի դիմաց կազմել է 36, նախորդ տարվա նկատմամբ՝ 55 տոկոս: Ա. Դարբինյանը ներկայացրեց, վերջին շրջանում հարկերի հավաքագրման ուղղությամբ կատարված դիտարկումները, որոնք վկայում են, որ համայնքների ղեկավարներն աշխատում են բնակչության ընդամեն 10-15 տոկոսի հետ:
-Սա արատավոր երևույթ է և պետք է համատեղ ջանքերով անել հնարավորինը այն վերացնելու համար: Համայնքների ղեկավարներից ոմանք ի վերջո պետք է գիտակցեն, որ հարկերի հավաքագրումն իրենց պարտադիր լիազորությունների շրջանակում է,- ասաց փոխմարզպետը՝ առաջարկելով լուրջ աշխատանքներ տանել առաջիկայում իրավիճակը շտկելու համար:
Մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետը տեղեկացրեց, որ կատարված ուսումնասիրությունների համաձայն՝ աշակերտների թիվը մարզում չի նվազել, իսկ Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սամվել Լամբարյանը հայտնեց, որ վերջին 10 տարիների համեմատությամբ, մարզում այս տարի առաջին անգամ 10-12 տոկոսով ծնունդների թվի աճ է արձանագրվել:
Քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանը ներկայացրեց 5-րդ հրատապ ծրագրի ընթացքը՝ նշելով, որ բացառությամբ 3-ի, մյուս օբյեկտներում շինաշխատաքներն ավարտված են:
Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանը ներկայացրեց պետական աջակցությամբ տրված պարարտանյութի և աշնանացան սերմացուի բաշխման ընթացքը: Նա վստահեցրեց նաև, որ «Բերքի տոն» ամենամյա տոնակատարության հետ կապված կազմակերպչական աշխատանքները կատարվում են պատշաճ կերպով:
Քննարկվեցին նաև մի շարք այլ հարցե