Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արաբկիր-Լոռի համագործակցությունն ու բարեկամությունը նոր հորիզոններ է բացում

29.09.2014

Երևանի  քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ երկու տարի առաջ համագործակցության և  բարեկամության  հուշագրեր ստորագրվեցին մայրաքաղաքի վարչական շրջանների ու ՀՀ մարզերի  միջև: Այդ ժամանակ էլ սկիզբ դրվեց Լոռու  մարզի  ու Արաբկիր  համայնքի համակողմանի  համագործակցությանը: Այդ ընթացքում բազմաթիվ համատեղ միջոցառումներ,ծրագրեր ու փոխայցելություններ են եղել: Բարեկամությունը  դուրս  է  եկել մարզկենտրոնի  շրջանակներից, ներառել այլ  քաղաքներ  ու  գյուղական համայնքներ: Սեպտեմբերի 27-ին Լոռին կրկին  դիմավորեց մայրաքաղաքի պատվիրակությանը՝ Արաբկիրի վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանի գլխավորությամբ: Թաղապետարանի աշխատակազմի  հետ Լոռի  էին ժամանել շուրջ 50 աշակերտներ և  ուսուցիչներ:

Հյուրերի առաջին  կանգառը,ինչպես նախոերդ  տարի, Վանաձորի մանկատունն էր, ուր նրանց  դիմավորեցին  վաղեմի  բարեկանմների նման: Անցած տարի էլ արաբկիրցիները Տարոն  Մարգարյանի հանձնարարությամբ  այցելել  էին մանկատուն,ծանոթացել կարիքներին ու  հերթական  այցելության  ժամանակ աջակցեցին անհրաժեշտ  պարագաներով, անհատական նվիրատվություններ արեցին սաներին:

Ի  դեպ, մանակատան սենյակներից մեկն  անվանակոչվեց  արժանահիշատակ Անդրանիկ  Մարգարյանի  անվամբ և այսուհետ  այն  կհովանավորվի նրա որդու՝ Տարոն  Մարգարյանի կողմից: Մայրաքաղաքից ժամանած  հյուրերի թվում էին նաև թիվ 130 դպրոցի  աշակերտները, ովքեր  շփվեցին մանկատան իրենց  հասակակիցների  հետ,պայմանավորվելով, որ հաջորդ  հանդիպումը կլինի Երևանում:

Արաբկիրցիների հաջորդ  կանգառը Հայքի  հրապարակում  էր, ուր Ալավերդու քաղաքապետարանի ղեկավարներին հանձնվեց  նվեր՝ Երևան-Ալավերդի բարեկամությունը  խորհրդանշող  նստարաններ: Ապա մարզպետարանի  դահլիճում տեղի  ունեցավ  մտերմիկ հանդիպում, ուր ջերմ և  բարեկամական  մթնոլորտում քննարկվեցին առաջիկա անելիքները, նախանշվեցին մի  քանի  կոնկրետ գործառույթներ: Մասնավորապես Լոռու  մարզպետ Արթուր  Նալբանդյանը Արաբկիր վարչական համայնքի  դպրոցականներին հրավիրեց գալիք ամառային  հանգիստն անցկացնելու Վանաձորի գեղատեսիլ կիրճում  գտնվող «Ծիծեռնակ» ճամբարում:

Հյուրերի պատվիրակությունը օրվա  երկրորդ կեսին  ուղևորվեց Ամենայն հայոց  բանաստեղծի  ծննդավայրը, ուր այցելեցին Հովհաննես  Թումանյանի տուն թանգարան, ապա եղան  Դսեղի մանկապարտեզում, հանձնեցին  նվերներ, ապա գյուղի  դպրոցում երևանցի  դպրոցականները շփվեցին իրենց հասակակիցների  հետ:     

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 15:55:59