Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Աշխատանքային այցով Լոռու մարզում էր ՀՀ առողջապայության նախարարը
27.09.2014
Սեպտեմբերի 26-ին ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն աշխատանքային այցով Լոռու մարզում էր: Նա Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի և նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների, Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սամվել Լամբարյանի հետ այցելեց նաև Վանաձորի բժշկական նոր կենտրոնի շինհրապարակ, ծանոթացավ ընթացիկ աշխատանքներին, տվեց հանձարարականներ: Ինչպես հայտնի է, ներկայում Տաշիր բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ կառուցվում է Վանաձորի բժշկական կենտրոնի ծննդաբերական բաժանմունքը: Շինարարությունն ավարտական փուլում է: Ինչ վերաբերում է բժշկական կենտրոնի հիմնական կենտրոնական մասնաշենքին, ապա պետբյուջեից տարեցտարի միջոցներ կհատկացվեն շենքի կառուցման համար: Ա. Մուրադյանն այցելեց նաև Ստեփանավան:
Ստեփանավանի բժշկական կենտրոնում տնօրեն Ռոբերտ Կոծինյանի ուղեկցությամբ նախարարը ծանոթացավ կենտրոնի նյութատեխնիկական և շենքային պայմաններին, շրջեց բաժանմունքներով:
Արմեն Մուրադյանն իր գոհունակությունը հայտնեց հիվանդանոցի լաբորատոր հագեցվածությունից: Նախարարը եղավ նաև «Մանկան բարեկամ» ծննդատանը, վերակենդանացման բաժանմունքում և վիրահատարանում:
Հիվանդասենյակներում նա հետաքրքրվեց հիվանդների առողջական վիճակով, զրուցեց նրանց հետ:
«Գոհ եմ այս բժշկական կենտրոնի թե՛ բուժական գործունեությունից, թե՛ կադրային քաղաքականությունից, ինչը ոչ միայն տնօրենի, այլև մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի, քաղաքապետի աշխատանքի շնորհիվ է»,- նշեց նախարարը:
Նա կենտրոնի տնօրենին հորդորեց վճարովի ծառայություններից գոյացած միջոցների հաշվին բարձրացնել բուժանձնակազմի աշխատավարձը: