Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Թատերական Լոռի» միջազգայինը ավելի ներկայացուցչական կլինի

26.09.2014

Ավելի  քան 30 տարվա պատմություն  ունի «Թատերական Լոռի» փառատոնը,որն անցյալում,թեև, ամենամյա չէր, սակայն շարունակվող կենսագրությամբ ավելի  ու  ավելի ներկայացուցչական դառնալով, այժմ միջազգային  սահմաններ է  հատել:

Այս տարի, հոկտեմբերի 15-26-ը տեղի  կունենա  «Թատերական Լոռի» միջազգային 22-րդ փառատոնը,որին  մասնակցություն են  բերում  ոչ  միայն Երևանի, Վանաձորի,Ալավերդու թատրոնները, այլև թատերախմբեր Ռուսաստանի Դաշնությունից և Թբիլիսիից;

Ի տարբերություն նախորդ  տարիների, փառատոնի ներկայացումները տեղի  կունենան ոչ  միայն Ալավերդում, այլև Վանաձորում, Սպիտակում և Ստեփանավանում:

Փառատոնի  հիմնական հովանավորը Ալավերդու «Վալլեքս» խումբն է, այդ  գործին  իր  մասնակցությունն է  բերել նաև ՀՀ մշակույթի  նախարարությունը:

Հանրապետության թատերական կյանքի նշանակալից այդ իրադարձության կազմակերպչական հարցերին  էր  նվիրված սեպտեմբերի 26-ին Լոռու  մարզպետարանում հրավիրված  խորհրդակցությունը՝ մարզպետ  Արթուր  Նալբանդյանի գլխավորությամբ, որին  մասնակցում  էին փառատոնի  տնօրեն Հրաչյա Պապինյանը, գեղարվեստական  ղեկավար Վահե  Շահվերդյանը, փոխմարզպետ Արսեն Դարբինյանը, Վանաձորի, Ալավերդու, Ստեփանավանի, Սպիտակի համայնքապետերն  ու  համայնքապետարանների պատասխանատու աշխատողներ, մարզպետարանի համապատասխան վարչությունների ու  բաժինների պետեր:

Փառատոնի  տնօրենի  կողմից ներկայացվեցին նախապատրաստական  գործառույթները՝ ներկայացումների ժամանակացույցը, մասնակիցների  ընդունման,ներկայացումների կազմակերպման և այլ  հարցեր:

Ըստ  այդմ՝ Լոռու  մարզպետի  կողմից տրվեցին  հանձնարարկաններ: Ա.Նալբանդյանն առանձնապես  ընդգծեց փառատոնի անցկացման բարձր  մակարդակն ապահովելը, միջոցառումը  թատերական տոն դարձնելու  անհրաժեշտությունը, մասսայականության  ապահովումը,հատկապես պատանի  հանդիսատեսին նրանց հասցեագրված ներկայացումներին առավելագույնս մասնակից  դարձնելու կարևորությունը:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 15:55:59