Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Նվիրված Անկախության օրվան

24.09.2014

Սեպտեմբերի 23-ին Վանաձորի Պաշտպանական կազմակերպությունում հանդիսավոր արարողություն էր՝ նվիրված Հայաստանի անկախության 23-րդ տարելիցին: Տոնի կապակցությամբ ներկաներին ողջունեցին ու շնորհավորեցին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, ՀՀ պաշտպանական կազմակերպության Կենտրոնական Խորհրդի նախագահ, Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը: Նրանք իրենց խոսքում բարձր գնահատեցին մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության ուղղությամբ իրականացվող աշխատանքները, կազմակերպվող միջոցառումները:

Անկախության 23-ամյակին նվիրված մրցության արդյունքների մասին տեղեկացրեց Վանաձորի Պաշտպանական կազմակերպության նախագահ Խաչիկ Բալայանը: Եզրափակիչ փուլին մասնակցել են 168 մարզիկ-մարզուհիներ՝ քաղաքի 28 ուսումնական հաստատություններից: Հինգ տարի շարունակ, և այս անգամ ևս, գնդակային հրաձգությունից  ուժեղագույնը թիվ 25 դպրոցի մարզիկներն են, ովքեր արժանացան փոխանցիկ գավաթին և առաջին կարգի դիպլոմի: Երկրորդ տեղում՝ թիվ 19 դպրոցի, իսկ երրորդ տեղում՝ թիվ 3 դպրոցի մարզիկներն են: Տղաների անհատական հաշվարկային մրցանակային 1-3-րդ տեղերը զբաղեցրել են համապատասխանաբար թիվ 13, 19 և թիվ 5 դպրոցների սաները: Աղջիկների անհատական հաշվարկում մրցանակային տեղեր են զբաղեցրել թիվ 3, 24 և 11 դպրոցների աշակերտուհիները: Մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկներն արժանացան դիպլոմների իսկ  Ա. Նալբանդյանն ու Արկադի Տեր-Թադևոսյանը նրանց պարգևատրեցին արժեքավոր նվերներով:

Խրախուսանքի արժանացան նաև մրցանակային տեղեր զբաղեցրած դպրոցների Պաշտպանական սկզբնական կազմակերպությունների նախագահները:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 15:55:59