Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ժամանակակից նախակրթարաններ Լոռիում

18.09.2014

«Սեյվ դը չիլդրեն» («Փրկենք երեխաներին») կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունը տարիներ շարունակ բավականին արժեքավոր ծրագրեր է իրականացրել ուղղված առավելապես խոցելի ընտանիքների երեխաների խնամքին, ուսուցմանն ու դաստիարակությանը, նրանց շահերի պաշտպանությանը:
2011թ. կազմակերպության նախաձեռնությամբ հանրապետությունում մեկնարկել է «Նախաձեռնություն հանուն երեխայի առողջության ու կրթության» ծրագիրը, որի նպատակն էր որոշակի ֆինանսական ու նյութական միջոցների ներդրմամբ մարզերի առավելապես կարիքավոր համայնքներում խթանել երեխաների կրթության և ունակությունների զարգացումը: Ծրագրի առաջին փուլն իրականացվել է Արագածոտնի, Արմավիրի և Գեղարքունիքի համայնքներում: Գործընթացի երկրորդ փուլը, որն ընդգրկում է 2014-2016 թվականները, «Սեյվ դը չիլդրեն»-ը որոշել էներդնել նաև Լոռու մարզի երեք համայնքներում: Իրականացվելիք աշխատանքների առարկայական քննարկման նպատակով սեպտեմբերի 18-ին Լոռու մարզպետի մոտ էր «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության աշխատանքային խումբը ծրագրերի իրացման գծով ղեկավար Իրեն Սարգսյանի գլխավորությամբ:
Մարզպետ Արթուր Նալբանդյանի աշխատասենյակում հրավիրված քննարկմանը ներկա էին նաև Լոռու մարզպետարանի աշխատակազմի Քաղաքաշինության,Կրթության, մշակույթի և սպորտի, Առողջապահության և սոցիալական հարցերի, ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչությունների, Զարգացման ծրագրերի և վերլուծության ու Ընտանիքի, կանանց և երեխաների պաշտպանության բաժինների պետերը:
Լոռու մարզպետին շնորհակալություն հայտնելով փոխհամագործակցության պատրաստակամության համար, Իրեն Սարգսյանը ներկայացրեց ծրագրի նպատակը, որն է՝ բարձրացնել նախադպրոցական տարիքի երեխաներին ծառայությունների մատչելիությունը, չորսից վեց տարեկան երեխաների նախակրթարանների համար առանձնացնել տարածքներ, որոնք հիմնովին կվերանորոգվեն, կկահավորվեն, համայնքից կընտրվեն ուսուցիչներ, որոնք կվերապատրաստվեն նոր ծրագրերով, ապա երեխաների համար կանցկացվեն 10-ամսյա դասընթացներ նախադպրոցական ծրագրերով: Երեք համայնքներում իրականացվելիք ծրագրի արժեքը, ըստ Իրեն Սարգսյանի, կազմելու է 100 հազար եվրո:
Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունը հակված է ծրագիրն իրականացնել Սպիտակի տարածաշրջանի Ջրաշեն. Լեռնավան և Ծաղկաբեր համայնքներում: Քանի որ շահառու համայնքների թեկնածությունը դեռևս քննարկման փուլում է, մարզպետ Արթուր Նալբանդյանը կարծիք հայտնեց դիտարկելու նաև մարզի փոքր քաղաքները՝ Ախթալան, Շամլուղը և Լերմոնտովո գյուղը ծրագրում ներառելու հնարավորությունը, վերջինս դիտարկելով որպես ազգային փոքրամասնության բնակավայր:
Քննարկման ընթացքում մասնակիցների մոտ ծագեցին մի շարք հարցեր, որոնց ծրագրի համակարգողը տվեց սպառիչ պարզաբանումներ:Ըստ վերջինիս, շահառու համայնքների ընտրությունից հետո մինչև ընթացիկ տարեվերջ կավարտվեն նախակրթարանների հիմնանորոգման և կահավորման աշխատանքները և 2015-ի հունվարից կսկսվի դրանց լիարժեք գործունեությունը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 15:55:59