Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզի ղեկավարը ծանոթացավ մարզկենտրոնում կատարվող շինաշխատանքներին
16.09.2014
Սեպտեմբերի 16-ին, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի և մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանի ուղեկցությամբ շրջայց կատարեց մարզկենտրոն Վանաձորում՝ ծանոթանալով մարզերի համաչափ զարգացման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող 5-րդ հրատապ ծրագրի շրջանակներում և մարզպետարանի ենթակայության դպրոցների միջոցներով իրականացվող շինաշխատանքների ընթացքին: Շրջայցի ընթացքում նրանց միացավ նաև պատգամավոր Կարեն Սարիբեկյանը:
Մարզկենտրոնի ճանապարհների նորոգման և ասֆալտապատման նպատակով 5-րդ հրատապ ծրագրով ընդհանուր առմամբ հատկացվել է 120 մլն դրամ: Աշխատանքներն հիմնականում արդեն ավարտված են, որոշներում՝ ավարտական փուլում են: Մարզի ղեկավարը եղավ Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից տարածքում (Լոռու հրապարակ), Թումանյան հրապարակում, Աղայան թիվ 75, 75 ա, 81, Նաիրի թիվ 3 շենքերի բակերում, ուր ասֆալտապատման և ճանապարհների նորոգման աշխատանքներ են կատարվել: Ա. Նալբանդյանը եղավ նաև թիվ 9 հիմնական դպրոցում: Այստեղ, 5-րդ հրատապով ավելի քան 5 մլն դրամի վերանորոգման աշխատանքներ են իրականացվել:
Ընթացիկ տարում Լոռու մարզպետի հանձնարարականով մարզպետարանի ենթակայության թիվ 4, 19 և 25 հիմնական դպրոցները մարզպետարանի համապատասխան վարչության վերահսկողությամբ իրենց տնտեսած միջոցներով վերանորոգման աշխատանքներ են իրականացնում: Մարզի ղեկավարը շրջայցի ընթացքում ծանոթացավ նաև Վանաձորի թիվ 25 հիմնական դպրոցում կատարված շինաշխատանքներին: Մարզպետը գոհ մնաց կատարված շինաշխատանքների որակից: