Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Գյուղմթերքների տոնավաճառ
16.09.2014
«Երիտասարդները գյուղատնտեսներին աջակից» ծրագրի շրջանակներում՝ Ջինիշյան հիշատակի հիմնադրամի և Նորվեգիայի դեսպանատան ֆինանսավորմամբ, անցած հանգստյան օրերին գյուղմթերքների տոնավաճառ էր կազմակերպվել Վանաձորի Հովհ.Աբելյանի անվան պետթատրոնի հարակից տարածքում: Ծրագրի իրականացմանն աջակցել էին նաև Լոռու մարզպետարանը և Վանաձորի քաղաքապետարանը: Տոնավաճառին մասնակցում էին մարզի մի շարք համայնքների գյուղատնտեսներ, ովքեր շուկայականից համեմատաբար ցածր գներով վաճառքի էին հանել իրենց ստեղծած բերքն ու բարիքը: Իրականացվող ծրագիրն իր և Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի անունից ողջունեց փոխմարզպետ Արսեն Դարբինյանը՝ նշելով, որ նմանատիպ տոնավաճառները փոխշահավետ են: Ծրագրի նպատակը, ինչպես նշեցին պատասխանատուները, Լոռու մարզի գյուղմթերք արտադրողների և արտադրանքը սպառողների միջև անմիջական կապ ստեղծելն է, որը օժանդակող գործոն է գյուղատնտեսության զարգացմանը:
Աննախադեպ այդ տոնավաճառը հավանության արժանացավ թե՛ մասնակից երկրագործների և թե՛ գնումների եկած վանաձորցիների կողմից: Բնամթերքը արագ սպառվեց: