Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տարոն- 3 թաղամասում կառուցվող շենքի շինարարությանը մասնակցեցին նաև պաշտոնատար անձինք
16.09.2014
Ոչ երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած, ժամանակավոր կացարաններում ապրող ընտանիքներին աջակցելու ծրագիրը Վանաձորում մեկնարկել է 2008թ. և իրականացվում է «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի, Վանաձորի քաղաքապետարանի և «Հայաստանի Ֆուլլեր տնաշինական կենտրոն» ԲՀԿ-ի եռակողմ համագործակցության ու ֆինանսական ներդրումների շնորհիվ: Արդյունքում Վանաձորի Տարոն-3 թաղամասում 47 ընտանիք ապահովվել է բնակարանով, ևս 8 ընտանիքի համար կիսակառույց շինության հիմքի վրա ներկայում շենք է կառուցվում՝ նույն թաղամասում:
Սեպտեմբերի 13-ին նշված շենքի շինարարությանը մասնակից դարձան նաև Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Ա. Հեֆերնն՝ իր ընտանիքով, Լիտվայի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասը, Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը, փոխմարզպետ Տիգրան Բադոյանը, մարզպետարանի և քաղաքապետարանի, ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներ, կամավորներ, շենքի ապագա բնակիչները, ովքեր բետոնալցում կատարեցին: Ավելի քան 4 ժամ շարունակվող շինաշխատանքների արդյունքը գոհացրեց շինարարներին: Իրենց կատարած աշխատանքից գոհ մնացին նաև հյուրերը՝ պատրաստակամություն հայտնելով առաջիկայում ևս օգտակար լինել աշխատուժով: Լոռու մարզպետն իր խոսքում կարևորեց և՛ բարեգործական կազմակերպություների, և՛ Վանաձորի քաղաքապետարանի ջանքերը նմանատիպ ծրագրերի իրականացման գործում՝ նշելով, որ նմանատիպ ակցիաներին մասնակցելը յուրաքանչյուր քաղաքացու պարտքն է:
Ինչպես վստահեցրեցին պատասխանատուները, շենքը նախատեսվում է շահագործման հանձնել տարեվերջին, իսկ ծրագիրը շարունակական կլինի: