Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Օրակարգում հաշմանդամության հիմնախնդիրներն էին
15.08.2014
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Լոռու մարզի փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման նորաբաց կենտրոնում Լոռու մարզպետ Ա.Նալբանդյանի նախագահությամբ տեղի ունեցավ կայացավ Հաշմանդամություն ունեցող անձանց /ՀՈՒԱ/ հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի արտագնա նիստը: Առիթը թվով հինգ հաշմանդամների (նրանցից երեքը՝ անվասայլակով), կենտրոնում մրցույթային կարգով աշխատանքի անցնելն էր, որի մասին օրակարգային հարցերից մեկը ընդգրկուն ներկայացրեց ԱԻ վարչության պետ, գնդապետ Հ.Անտոնյանը:
Մարզում ՀՈՒԱ շրջանում իրականացվող միջոցառումների մասին տեղեկատվություն տրամադրեց հանձնաժողովի քարտուղար, աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժնի պետ Վ. Ջաղինյանը: Վիճակագրությունից բացի նա ներկայացրեց տեղեկատվություն մատչելի միջավայրի ապահովման, կրթության կազմակերպման, զբաղվածության և բժշկական օգնության ու սպասարկման հարցերի վերաբերյալ: Առանձնակի ուշադրություն դարձվեց Հանձնաժողովի գործունեության և ՀՈՒԱ հարցերով զբաղվող ՀԿ-ների գործունեության լուսաբանման հանրային իրազեկմանը: Կարևորվեց այս տարի Սպիտակում՝ «Սպիտակ բազե» ՀԿ (նախագահ՝ Մ.Ասատրյան) և Վանաձորում՝ «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» ՀԿ (նախագահ՝ Ա.Ասլանյան) ստեղծումը:
«Էբրիկոտ» ընկերությունը այս տարի արդեն իսկ 10 հաշմանդամ անձանց ապահովել է աշխատանքով: Ծրագրերի ղեկավար Գ.Խաչատրյանը ներկայացրեց կազմակերպու¬թյան հեռանկարները և հնարավորությունները, հաշմանդամների ձեռքի աշխատանքները և խնդրեց առաջիկայում աջակցել իրացման հարցերում: Զբաղվածության տարածքային կենտրոն¬ների կողմից ՀՈՒԱ շրջանում իրականացվող աշխատանքներն ու գործատուների հետ համագործակցությունը ներկայացրեց մարզային կենտրոնի տնօրեն Ա.Առաքելյանը:
Նիստի ընթացքում հաղորդումներ տրվեցին «Լիարժեք կյանք» ՀԿ-ի կողմից 8 անվասայլակ¬ների ստացման և տրամադրման, «Մանկական կենտրոն» ՀԿ-ի կողմից իրականացված առողջապահական ծրագրի (նախագահ՝ Թ.Գրիգորյան), «Հայկական Կարիտաս» ՄՀԿ և «Խաչվող ուղիներ» ՀԿ-ի (նախագահ՝ Ն.Ղազարյան) կողմից հաշմանդամների շրջանում իրականացվող աշխատանքների, «Լիարժեք կյանք» ՍՀԿ-ի կողմից արդեն 5-րդ տարին անընդմեջ Ստեփանավան համայնքում գործող ամառային ճամբարի ընթացիկ աշխատանքների (ՀԿ հանրային կապերի պատասխանատու Լ.Սարգսյան), Լոռու մարզի Վանաձոր, Ալավերդի և Սպիտակ քաղաքներում «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ մասնակցությամբ իրակա¬նացվող «Հայաստանի աղքատ և կարիքավոր անձանց կենսամիջոցների բարելավում» ծրագրի ընթացքի (ԲՀԿ Վանաձորի համայնքային կենտրոնի տնօրեն Ս.Մարտիրոսյան) մասին:
Վերջում ծավալվեց աշխույժ քննարկում և մարզպետի կողմից տրվեցին հանձնարարականներ: Մասնավորապես հաջորդ նիստին օրակարգային կլինի ներառական կրթության մասին հաղորդումը: