Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզի ղեկավարը պարգևատրեց մի խումբ երկաթուղայինների

07.08.2014

Օգոստոսի 2-ին հանրապետությունում նշվեց Երկաթուղայինների մասնագիտական տոնը, որի առիթով նույն օրը հանդիսավոր միջոցառում էր կազմակերպվել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Վանաձորի գծակայանային միավորումում:
Երկաթուղայինների մասնագիտական տոնի կապակցությամբ օգոստոսի 7-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Վանաձորի գծակայանային միավորման մի խումբ աշխատակիցների՝ գծակայանային միավորման պետ Ռաֆայել Սեխլեյանի գլխավորությամբ, իր աշխատասենյակում շնորհավորեց նաև Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը: Հանդիպմանը ներկա էր նաև Լոռու մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանը: Ռ. Սեխլեյանը մարզի ղեկավարին համառոտ ներկայացրեց այս տարվա 6 ամիսների ընթացքում գծակայանային միավորումում կատարված աշխատանքները, ձեռքբերումները: Նա նշեց, որ օգոստոսի 2-ին մի խումբ աշխատակիցներ բարձր ցուցանիշներ ապահովելու և բարեխիղճ աշխատանքի համար պարգևատրվել են գծակայանային միավորման ղեկավարության կողմից:
Ա. Նալբանդյանը կարևորեց «Հարավկովկասյան երկաթուղու» մեծ դերակատարությունը տարածաշրջանի զարգացման համար: Նա իր խոսքում բարձր գնահատեց ընկերության աշխատանքը՝ վերջին տարիներին ընկերության կողմից կատարված մեծածավալ ներդրումները համարելով լուրջ խթան երկրի տնտեսության զարգացման համար:
Ա. Նալբանդյանը շնորհավորագրեր և նվերներ հանձնեց Սանահինի մեխանիզացված գծային ուղեմասի ավագ մեքենավար Արմեն Մալխասյանին, Սանահինի շրջադարձային լոկոմոտիվային դեպոյի ջերմաքարշի մեքենավար Ռոբերտ Դալլաքյանին, Վանաձորի գծային ուղեմասի տեղամասի պետ Ռոման Մխիթարյանին, «Վանաձոր» ԳԿՄ-ի աշխատանքի պահպանման և ուսուցման առաջին կարգի ինժեներ Սուրեն Մացակյանին, Վանաձորի էներգամատակարարման ուղեմասի ավագ էլեկտրամեխանիկ Սերգեյ Բարսեղյանին՝ մաղթելով աշխատանքային հաջողություններ:
Ռ. Սեխլեյանը շնորհակալություն հայտնեց մարզի ղեկավարին իրենց աշխատանքները մշտապես ուշադրության կենտրոնում պահելու և երկաթուղայինի պատասխանատու աշխատանքը բարձր գնահատելու համար:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 15:55:59