Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վերջին հրաժեշտը վանաձորցի հերոսին
04.08.2014
Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը , ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը Վանաձորում, օգոստոսի 3-ին, բարձրաստիճան զինվորականների, մարզային եւ տեղական իշխանությունների ներկայացուցիչների հետ մասնակցել են ադրբեջանական դիվերսիան ետ մղելիս զոհված ավագ լեյտենանտ Զորիկ Գեւորգյանի հոգեհանգստի արարողությանը: Ներկա էին նաև հոգեվոր դասի ներկայացուցիչներ՝ Գուգարած թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի գլխավորությամբ:
Ավագ լեյտենանտ Զորիկ Գևորգյանը ՀՀ նախագահի հրամանգրով հետմահու պարգեւատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով եւ ԼՂՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգեւատրվել է «Արիության համար» մեդալով, որոնք պաշտպանության նախարարն անձամբ հանձնեց հերոս զինվորի ծնողներին: