Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզի ղեկավարն այցելեց «Ծիծեռնակ» ճամբար
24.07.2014
Հուլիսի 24-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը և Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանն այցելեցին «Ծիծեռնակ» ճամբար: Նրանց ուղեկցում էր նաև Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի բաժնի պետ Արամ Ռևազյանը: Նրանք շրջայց կատարեցին ճամբարի նորակառույց կացարաններում, ծանոթացան երեխաների առօրյային, ապա և մասնակցեցին տողանի: Ճամբարականներին իր օրհնությունը հղեց Գուգարաց թեմի առաջնորդը, ողջույնի խոսք ասաց մարզի ղեկավարը:
Ճամբարում՝ ի թիվս հանրապետության տարբեր բնակավայրերից եկած երեխաների, Լոռու մարզպետարանի և «Մանես» հիմնադրամի հովանավորությամբ իրենց յոթնօրյա հանգսիտ են անցկացնում սիրիահայ 18 երեխա և երկու մանկավարժ: Վերջիններիս հետ մարզպետն ու հոգևոր առաջնորդն առանձնազրույց ունեցան: Երեխաներն իրենց գոհունակությունը հայտնեցին ճամբարական առօրյայից, կիսվեցին տպավորություններով: Հյուրերի այցելության օրը համընկավ 4 ճամբարականների ծննդյան տարելիցին: Ա. Նալբանդյանը այդ առիթով նրանց գրքեր և ձեռքի ժամացույցներ նվիրեց: Այնուհետև, հյուրերը երեխաների հետ միասին մասնակցեցին ճաշի: Ա. Նալբանդյանն իր շնորհակալությունը հայտնեց Գուգարաց թեմին, ճամբարի մանկվարժներին՝ երեխաների առօրյան բարձր մակարդակով կազմակերպելու, իսկ խոհարարներին համեղ և օգտակար կերակուրներ պատրաստելու համար: