Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սուրբ Աստվածածին եկեղեցու հիմնարկեքը՝ Ստեփանավանում

21.07.2014

Հուլիսի 19-ին Ստեփանավանի հավատավոր ժողովրդի, Լոռու մարզպետ Արթուր Նլաբանդյանի, մարզային իշխանությունների ներկայացուցիչների, Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանի, Հայաստանի տարբեր վայրերից ու արտերկրից Ստեփանավան ժամանած հյուրերի ներկայությամբ՝ Գուգարաց թեմի առաջնորդ, գերաշնորհ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը՝ Գուգարաց թեմի հոգևոր դասի մասնակցությամբ, կատարեց Ստեփանավանում կառուցվող Սուրբ Աստավածածին եկեղեցու հիմնարկեքի (հիմքօրհնեքի) արարողություն: Հիմքօրհնեքի և եկեղեցու խաչքավորների օրհնության կարգը կատարելուց հետո, եկեղեցու հիմքում տեղադրվող 16 քարերը, որոնցից 12-ը առաքյալների, 2-ը` Սուրբ Մարկոս և Սուրբ Ղուկաս ավետարանիչների, երկուսն էլ Սուրբ Պողոս առաքյալի և Սուրբ Գրիգոր Լուսավորչի անուններով էին, լվացվեցին ջրով և գինով, ապա օծվեցին սուրբ մյուռոնով, որից հետո կառուցվող եկեղեցու 16 խաչքավորները օծված քարերը տեղադրեցին եկեղեցու հիմքում: Օրհնված գիրը եկեղեցու գավթի տակ տեղադրեցին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը և Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը: Արարողության ավարտին մատուցվեց սուրբ մատաղ, տեղի ունեցավ տոնական համերգ: Եկեղեցին կառուցվում է «Ստեփանավան» բարեգործական հիմնադրամի հանգանակությամբ, որի հիմնադիրներն են Ստեփանավանի քաղաքապետը և ռուսաստանաբնակ ստեփանավանցի բարերարներ Ավագ, Միհրան, Ժիրայր Խանեդանյան եղբայրները: Եկեղեցին կառուցվում է խորհրդային տարիներին ավերված նույնանուն եկեղեցուց 100 մետր դեպի հարավ` քաղաքի կենտրոնում, զբաղեցնելու է 280 քառ մ հողատարածք: Սուրբ Աստվածածին անունը կրող նոր եկեղեցին լինելու է ուղղանկյունաձև բազիլիկ եկեղեցի, կառուցվելու է տուֆից և բազալտից: Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Տրիտոն» ՍՊԸ-ն: Շինարարությունը նախատեսվում է ավարտել երկու տարվա ընթացում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 16:48:17