Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ի գիտություն
21.07.2014
«Հողերի օգտագործման և պահպանման նկատմամբ վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածով և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2014թ.-ի փետրվարի 19-ի հ.48-Լ հրամանով հաստատված ժամանակացույցի համաձայն Լոռու մարզպետարանում՝ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի գեոդեզիայի և հողային պետական տեսչության կողմից (գեոդեզիայի և հողային պետական տեսչության հողերի օգտագործման և պահպանման վերահսկողության բաժնի պետ Մ. Ադամյան, գլխավոր մասնագետներ Լ. Գալստյան, Ա. Վարղամյան, առաջատար մասնագետ Ա. Նահապետյան, գեոդեզիայի և քարտեզագրության վերահսկողության բաժնի գլխավոր մասնագետ Հ. Գրիգորյան և առաջատար մասնագետ Ա. Չատինյան) հուլիսի 21-ից մինչև օգոստոսի 2-ը ներառյալ կիրականացվեն տեսչական ստուգումներ: Ստուգումները կիրականացվեն հողային հարաբերությունների բնագավառում մարզպետարանի կողմից իրականացված գործողություների, ինչպես նաև մարզի համայնքներում հողային ֆոնդի նպատակային օգտագործման, հողային օրենսդրության պահանջների պահպանման, նոր հողերի յուրացման և գեոդեզիական ցանցի կետերի և վարչատարածքային միավորների սահմանանիշերի առկայության և պահպանման ուղղությամբ իրականացված վերահսկողական աշխատանքների նկատմամբ: