Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետը՝ «Անդրանիկի» սկաուտներին հյուր
15.07.2014
Արդեն 7-րդ տարին է, «Հայ բարեգործական ընդհանուր միության» հովանավորությամբ մի խումբ սփյուռքահայ պատանիներ և երիտասարդներ՝ լինելով «Անդրանիկ» սկաուտական խմբի անդամներ, բանակում են կազմակերպում Լոռվա չնաշխարհիկ բնության գրկում՝ Թեժ լեռան տարածքում: Թեև նրանց կանգառն այստեղ է, սակայն սկաուտները հասցնում են լինել Հայաստանի տարբեր վայրերում:
Հուլիսի 15-ին նրանց այցելեցին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, փոխմարզպետ Տիգրան Բադոյանը:
Մարզի ղեկավարը սկաուտների հետ մտերմիկ զրուցեց, ներակայացրեց Լոռու մարզի առանձնահատկություները, արդյունաբերական պոտենցյալը, պատմամշակութային արժեքները: Ա. Նալբանդյանին հատկապես ոգևորեց երիտասարդների անսահման սերը հայրենիքի հանդեպ, ռազմահայրենասիրական ոգին: Սրբազանն իր օրհնության խոսքը հղեց նրանց՝ կոչ անելով միշտ հայ մնալ աշխարհի ցանկացած ծագում, բարձր պահել հայրենիի պատիվը: Երիտասարդներից ու պատանիներից շատերն առաջին անգամ էին հայրենիքում ու անչափ տպավորված էին:
Հուլիսի 20-ին այստեղ կբոցկլտա հրաժեշտի խարույկը. շատերը երազում են կրկին գալու , իսկ ապագայում լինելու Հայաստանի լիարժեք քաղաքացիներ: