Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
415 երեխա կհանգստանա պետական հոգածությամբ
10.07.2014
Սոցիալապես անապահով կամ ծնողազուկ երեխաների ամառային հանգիստը կազմակերպելու խնդիրը նոր չէ, որ գտնվում է հանրապետության կառավարության ուշադրության կենտրոնում: Անցած տարիներին հազարավոր լոռեցի երեխաներ են պետական հովանավորությամբ հանգստացել Հանքավանի «Լուսաբաց» ճամբարում:
Այս տարին էլ բացառություն չէր, հունիսի 20-ին Սպիտակի, Թումանյանի, Տաշիրի և Ստեփանավանի տարածաշրջաններից 115 երեխաներ իրենց 20-օրյա ամառային հանգիստն անցկացրին հրաշալի բնության գրկում գտնվող գողտրիկ ճամբարում: Հուլիսի 9-ին նրանք կազդուրված ու անմոռաց տպավորություններով վերադարձան տուն, իսկ նրանց փոխարինեցին Վանաձորից ու Գուգարքի տարածաշրջանից կարիքավոր ընտանիքների 7-13 տարեկան 150 երեխաներ: Օգոստոսի 8-ին, երբ երկրորդ հերթափոխի երեխաները կվերադառնան Լոռի, մարզից ևս 150 դպրոցականներ կմեկնեն «Լուսաբաց»:
Երեխաների հաշվառման, ճամբար տեղափոխելու ու ետ վերադարձի ծախսերն ու հոգսը կրում են Լոռու մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի մասնագետներն ու «Լոռու դպրոց» հիմնադրամը: