Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Տարածաշրջանային կարողությունների կառուցման» ծրագիրը կնպաստի մարզերի զարգացմանը

08.07.2014

Եվրամիությունն՝ ի դեմս ECORYS կազմակերպության տեխնիկական աջակցության թիմի, ՀՀ տարածքային կառավարման նախարարության հետ համատեղ իրականացնում է «Տարածաշրջանային կարողությունների կառուցման» ծրագիր:
Ծրագրի շրջանակներում իրականացվել են մի շարք աշխատանքներ, մասնավորապես՝ ՀՀ-ում տարածքային զարգացման քաղաքականության դրույթների մշակում, տարածքային զարգացման հիմնադրամի ձևավորում և այլն: Ծրագրի բաղադրիչ է համարվում նաև տարածքային զարգացման պիլոտային գրանտային ծրագրերի իրականացումը:
Հուլիսի 7-ին, ծրագրի ներկայացման նպատակով Եվրամիության ներկայացուցիչներ Ռոբերտ Գիրեյկոն և Չիլլա Կառլիկը Լոռու մարզպետարանում հանդիպում ունեցան մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Աշոտ Մանուկյանի, մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանի, մարզպետարանի աշխատակազմի, մարզի համայնքների ղեկավարների ՓՄՁ-ների, գործարարների, գիտահետազոտական ինստիտուտների, հկ-ների, ԶԼՄ-ների և մի շարք այլ շահագրգիռ կառույցների ներկայացուցիչների հետ: Լևոն Ասլանյանի ներածական խոսքից հետո Եվրամիության ներկայացուցիչները տեղեկություններ հաղորդեցին դրամաշնորհների կազմման և դրանց իրականացման գործընթացի վերաբերյալ:
Ռ. Գիրեյկոն ներկայացրեց ECORYS կազմակերպության ուսումնասիրությունները Հայաստանի տնտեսական զարգացման քաղաքականության վերաբերյալ՝ նշելով, որ դրանք համահունչ են երկրի զարգացման ռազմավարական ծրագրին: Ըստ ուսումնասիրության արդյունքների, Հայաստանի հիմնական կարիքները մրցունակության բարձրացումն է, բիզնես միջավայրի բարելավումը, մարդկային ռեսուրսների մակարդակի բարձրացումը և այլն:
Չիլլա Կառլիկը ներկայացրեց դրամաշնորհների սխեման: Նա տեղեկացրեց, որ ծրագրերի ընդհանուր արժեքը շուրջ 8 մլն եվրո է, որի շրջանակներում յուրաքանչյուր մարզում կֆինանսավորվի մեկական ծրագիր՝ ավելին քան 500 հազար եվրո արժողությամբ: Բացի այդ կֆիանասավորվի ևս մեկ լրացուցիչ ծրագիր, որը լավագույնը կհամարվի հանրապետության 10 մարզերի կողմից ներկայացված ծրագրերից:
Ծրագրերը կմեկնարկեն 2015թ.-ի հունվարից:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 15:55:59