Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կարկտահարությունը շարունակում է ավերածությունները
08.07.2014

Վերջին մի քանի օրերին Լոռու մարզը կրկին կարկտահարության թիրախ էր դարձել:
Հուլիսի 6-ին Քարաձոր և Ղուրսալ համայնքներում կարկուտը զգալի վնասներ պատճառեց ցորենի և կարտոֆիլի ցանքատարածություններին, իսկ հուլիսի 7-ի կարկտահարությունը՝ Շահումյան համայնքի տնամերձերին ու ցանքատարա¬ծություններին:
Այդ օրը տեղացած տեղատարափ անձրևն ու աննախադեպ ուժգնության կարկուտը ավերածություններ պատճառեցին նաև մարզկենտրոն Վանաձորի բնակելիներին, ավտոմեքենաներին ու տնամերձ այգիներին: Ժամը 19։00-ի սահմաններոմ շուրջ 10 րոպե տեղացած կարկուտը տեղ-տեղ հավկիթի մեծության էր։ Ստեղծված իրավիճակի վերաբերյալ բազմաթիվ ահազանգեր են ստացվել Լոռու մարզպետարանում, Վանաձորի քաղաքապետարանում և Արտակարգ իրավիճակների նախարարության Լոռու փրկարարական բաժնում :
Համայնքային հանձնաժողովների և մարզպետարանի մասնագետների կողմից վնասի չափերը ճշտվում են: