Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն

30.06.2014

Հունիսի 30-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը:
Մարզպետն անդրադարձավ համայնքներում Լոռու մարզպետի 2014թ. մարտի 6-ի թիվ 73 Ա որոշմամբ ստեղծված վարչական հսկողության հանձնաժողովի կողմից իրականացված մասնագիտական հսկողության արդյունքներին: Նա հանձնարարեց ստուգումների արդյունքները քննարկել վարչական հսկողության ենթարկված համայնքների ղեկավարների և փոխմարզպետների մասնակցությամբ, ստուգումների արդյունքներն անմիջապես տեղակայել մարզպետարանի պաշտոնական կայքէջում: Նշելով, որ մարզի համայնքներում հայտնաբերված խախտումները հիմնականում կրկնվում են, Ա. Նալբանդյանը վարչական հսկողության հանձնաժողովի նախագահ, մարզպետարանի իրավաբանական բաժնի պետ Ալիկ Սահակյանին առաջարկեց շրջաբերականներ հղել համայնքներ, իսկ առաջիկա մարզխորհրդի նիստում զեկուցել այս տարվա ընթացքում համայնքներում կատարված ուսումնասիրությունների արդյունքների մասին:
-Վարչական հսկողության հանձնաժողովի նպատակը ոչ թե պատժամիջոցներ կիրառելն է, այլ հայտնաբերված խախտումները վերացնելն ու հետագայում բացառելը,-ասաց Ա. Նալբանդյանը:
Այնուհետև, անդրադարձ կատարվեց սեփական եկամուտների հավաքագրման ընթացքին: Մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Սևակ Հովհաննիսյանի տեղեկացմամբ՝ հունիսի 27-ի դրությամբ հավաքագրվել է 82 մլն 700 հազար դրամ սեփական եկամուտ, որը կազմում է պլանի 65,9 և նախորդ տարվա՝ 73 տոկոսը, 26,6 տոկոս գույքահարկ՝ կազմում է պլանի 68 և նախորդ տարվա՝ 100 տոկոսը և 15 մլն 700 հազար հողի հարկ՝ կազմում է պլանի 53,7 և նախորդ տարվա՝ 57,9 տոկոսը: Մարզպետը նշեց, որ եկամուտների հավաքագրման առումով թերացող համայնքներում կատարված ուսումնասիրությունների տվյալներով, այդ համայնքների ղեկավարներն աշխատում են բնակչության միայն 25-30 տոկոսի հետ, ուստի փոխմարզպետներին, ՏԻՄ և ՀԳՄ հարցերով վարչությանը հանձնարարեց ուսումնասիրություններ կատարել և աշխատանքներ տանել՝ լինելով թերացող համայնքներում:
Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանը տեղեկացրեց, որ պետության աջակցությամբ մատչելի գներով մարզի գյուղացիական տնտեսություններին աշնանացանի համար տրվելիք դիզվառելիքի, սերմացուի և պարարտանյութի հայտերն ուղարկված են: Լոռու փոխմարզպետ Արսեն Դարբինյանը տեղեկացրեց, որ այս տարվա հոկտեմբերին անցկացվելիք գյուղատնտեսական համատարած հաշվառման ուղղությամբ արդեն իսկ կատարվում են կազմակերպչական աշխատանքներ:
Լոռու մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վալերի Խաչատրյանը ներկայացրեց նախորդ շաբաթ Տարածքային կառավարման նախարարությունում անցկացված այլընտրանքային ծառայությանը նվիրված խորհրդակցությունում քննարկված հարցերը: Նրա տեղեկացմամբ, Վանաձորից և Ստեփանավանից 2-ական նորակոչիկներ այլընտրանքային ծառայություն կանցնեն տեղերի կոմունալ հիմնարկներում: Որպես լիազոր մարմին, հանդես է գալիս Լոռու մարզպետարանը: Ա. Նալբադյանը ՏԻՄ և ՀԳՄ հարցերով վարչությանը հանձնարարեց ստանձնել վերոնշյալ նորակոչիկների ծառայության հսկողությունը:
Լոռու մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը տեղեկացրեց, որ «Գլենդել Հիլզ» ընկերության կողմից մարզի գյուղական համայնքներում իրականացվող «Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընքտանիքներին բնակարանային ապահովման ծրագրի» շրջանակներում շահագործվել է 37 տուն: Ներկայում իրականացվում է նվիրատվության պայմանագրերի կնքման գործընթացը: Նախատեսված է մինչև օգոստոս ամիսը շահագործման հանձնել ևս 36 տուն:
Քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանը ներկայացրեց պետական միջոցներով իրականացվող 5-րդ հրատապ ծրագրի ընթացքը, նշելով, որ ծրագրով նախատեսված ասֆալտապատման և մի շարք դպրոցների նորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են և դրանք կավարտվեն մինչև օգոստոսի կեսերը, բացառությամբ մի քանի խոշոր օբյեկտների: Մարզպետը նշեց, որ մարզային ենթակայության առողջապահական և կրթական հաստատություններում ճիշտ կազմակերպված աշխատանքների արդյունքում երբեմն ֆինանսական տնտեսումներ են լինում, որոնք ուղղորդվում են տվյալ հաստատությունների վերանորոգման աշխատանքներին: Այդուհանդերձ, գումարները երբեմն նպատակային չեն օգտագործվում: Ուստի նա հանձնարարեց նմանատիպ աշխատանքեր իրականացնել միայն քաղաքաշինության վարչության համաձայնությունն ստանալուց հետո:
Քննարկվեցին նաև մի շարք այլ հարցեր:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 15:55:59