Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Անցկացվեց «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի մարզային փուլը

25.06.2014

«Լավագույն մարզական ընտանիք» ամենամյա սպորտային միջոցառումը անցկացվում է արդեն տասնմեկերորդ տարին անընդմեջ: Ինչպես հանրապետությունում, այնպես էլ Լոռու մարզում տարեցտարի ավելանում է մասնակից ընտանիքների թիվը: Մրցումներն անց են կացվում երեք փուլով՝ տարածաշրջանային, մարզային և հանրապետական: Մարզային փուլին մասնակցում են մարզի Տաշիր, Ալավերդի, Սպիտակ, Ստեփանավան և Վանաձոր քաղաքների և տարածաշրջանների նախնական փուլում հաղթած թիմերը:
Մարզային փուլի բացմանը ներկա էր Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը:
-Քանի որ Լոռին մարզական ավանդույթներ ունեցող մարզ է, մեզ համար ցանկացած սպորտային ստուգատես արդեն իսկ շատ կարևոր է: Այս միջոցառումն առավել է կարևորվում, քանի որ մասնակցում են ոչ թե պրոֆեսիոնալ մարզիկներ, այլ ընտանիքներ: Այս տարբերակով փորձ է արվում առողջ ապրելակերպի գաղափարը սերմանել հայկական ընտանիքներում,- ասաց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը,- համոզմունք հայտնելով, որ, ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս տարի մրցույթի հանրապետական փուլում Լոռու մարզը հանդես կգա փայլուն կերպով:
Մրցումներն ընթացան չորս տարիքային խմբերում (հաշվի է առնվում երեխայի տարիքը): Ընտանիքներն իրենց ուժերը չափեցին 6 մրցաձևերում, իսկ երկու ավագ տարիքային խմբերում՝ նաև հրաձգություն մարզաձևում:
Մարզային փուլում մրցանակային տեղեր զբաղեցրին 2006-2008 տարիքային խմբում համապատասխանաբար առաջինից երրորդ տեղեր գրաված ՝ Այվազյանների, Ափինյանների և Ափինյանների ընտանիքները (Վանաձոր), 2003-2005 տարիքային խմբում՝ Մուրադյանների, Նազարյանների (Վանաձոր) և Ռամազյանների (Ալավերդի) ընտանիքները, 2000-2002 տարիքային խմբում՝ Մատինյանների (Ալավերդի), Մաթևոսյանների (Վանաձոր) և Սարգսյանների (Ստեփանավան) ընտանիքները և 1998-99թթ տարիքային խմբում՝ Զաքարյանների (Վանաձոր), Խաչատրյանների և Խեչումյանների (Ալավերդի) ընտանիքները, ովքեր կմասնակցեն Ծաղկաձորում անցկացվելիք մրցույթի հանրապետական փուլին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 15:55:59