Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լոռու մարզպետն աննկուն ծառայություն մաղթեց Սպիտակի տարածաշրջանի 18 նորակոչիկների
19.06.2014
Մեկնարկել է ամառային զորակոչը:
Հունիսի 19-ին, Սպիտակի Սուրբ Հարություն եկեղեցու բակում հանդիսավոր արարողությունից հետո, Հայոց ազգային բանակ ճանապարհվեց Սպիտակի տարածաշրջանի 18 նորակոչիկ:
Նրանց բարի ճանապարհ ու աննկուն ծառայություն մաղթեց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը: Մարզի ղեկավարը, ով նաև Լոռու մարզային զորակոչային հանձնաժողովի նախագահն է, ավանդույթի համաձայն բոլոր նորակոչիկներին առաջին անհրաժեշտության պարագաներ նվիրեց:
Նորակոչիկներին բարի ծառայություն մաղթեց նաև Սպիտակի տարածքային զինվորական կոմիսար Սուրեն Ղուկասյանը: Երիտասարդ տղաների համար այս հիշարժան օրը տոնական դարձրեցին Սպիտակի մշակույթի տան սաները:
Նորակոչիկներն ու նրանց հարազատները մոմավառություն կատարեցին եկեղեցում, որից հետո ներկաներին բաժանվեց մատաղ: Միջոցառման վերջում, եկեղեցու քահանայի օրհնությամբ նրանք մեկնեցին իրենց պարտքը տալու հայրենիքին: