Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիսավորությամբ բացվեց Սանահինի մեխանիզացված ուղեմասը և շրջադարձային դեպոն

19.06.2014

Հունիսի 18-ին Սանահին կայարանում հանդիսավորությամբ բացվեց Սանահինի մեխանիզացված ուղեմասը և շրջադարձային դեպոն: Միջոցառմանը մասնակցում էր Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Սերգեյ Վոլկոն, փոխմարզպետ Արսեն Դարբինյանը, այլ պաշտոնատար անձինք, երկաթուղայիններ: Ներդրումային ծրագրի շրջանակներում «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունն ավարտել է Սանահին կայարանի օբյեկտների համալիրի վերակառուցման աշխատանքները: Նախկին լոկոմոտիվային դեպոյի բազայի վրա վերակառուցվել են գծի մեքենայացված ուղեմասը, կայարանային ենթակառուցվածքը, կայարանատունը, շրջադարձային լոկոմոտիվային դեպոն, աշխատակիցների համար ծառայողական ու կենցաղային տարածքները: Սանահին կայարանում նշված օբյեկտների շահագործումը թույլ է տվել պահպանել 180 աշխատատեղ, ինչպես նաև բարձր տեխնոլոգիական սարքավորումների շնորհիվ զգալիորեն բարձրացնել աշխատանքի որակը: Կոնսերցիոն կառավարման ամբողջ ընթացքում «Ռուսական երկաթուղիների» կողմից Հայաստանում ներդրվել է շուրջ 90 մլրդ դրամ, իսկ միայն այս հանգույցում՝ 1 մլրդ 300 մլն դրամ: Միայն մեխանիզացված ուղեմասի վերակառուցման համար ծախսվել է 450 մլն դրամ:
Ուղեմասում վերանորոգվելու են «Հարավկովկասյան երկաթուղու» մեքենաներն ու մեխանիզմները:
Ուղեմասի և դեպոյի նոր հանգույցների գործարկումը սոցիալական կարևոր նշանակություն ունի Ալավերդու և Սանահինի բնակչության համար: Համակարգի զարգացման համար լուրջ խթան է հանդիսացել բարձրակարգ երկաթուղային մասնագետների առկայությունը: Տեսակապով Սանահինի մեխանիզացված ուղեմասի և շրջադարձային դեպոյի գործարկման արարողությանը հետևել են «Հայկական երկաթուղիներ» ընկերության հավատարմագրային կառավարումն ստանձնած «Ռուսական երկաթուղիներ» ընկերության նախագահ, «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Յակունինը, ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, այլ պաշտոնատար անձինք, ովքեր Երևանում մասնակցում էին «ՈՒսումնական ճանապարհային կենտրոնի» բացմանը: Հեռուստակամուրջի միջոցով դեպոյի շատ աշխատակիցներ տեղեկացան, որ արժանացել են պարգևների:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 15:55:59