Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Անաշխատունակության կեղծ փաստատթղթերի տրամադրման դեպքում բուժհաստատությունների տնօրենները կպատժվեն

17.06.2014

Հունիսի 16-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի գլխավորությամբ, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սամվել Լամբարյանի, վարչության մասնագետների մասնակցությամբ հանդիպում էր կազմակերպվել մարզի առողջապահական հիմնարկների տնօրենների հետ:
Հանդիպման նպատակը մարզի առողջապահության ոլորտին առնչվող խնդիրների քննարկումն էր:
Նշելով, որ մարզի առողջապահական հիմնարկների տնօրենների արդեն 10 մրցույթ է անցկացվել՝ Ա. Նալբանդյանը շնորհավորեց նշանակված և վերանշանակված տնօրեններին:
-Գործընթացը շարունակվում է և այսուհետ ևս, մրցույթները պետք է անցկացվեն պատշաճ մակարդակով,-ասաց նա:
Մարզի ղեկավարը նշեց, որ կառավարությունը, առողջապահության նորանշանակ նախարարն աշխատանքային նոր մոտեցումներ են թելադրում, ուստի պետք է առավել զգոն և հետևողական աշխատանքներ տանել: Նա կարևորեց առողջապահական հիմնարկներում հերթերի գոյացումները բացառելու, բուժհաստատությունների սանիտարական վիճակը բարելավելու խնդիրները:
Ներկաների ուշադրությունը հրավիրվեց հատկապես Վերահսկիչ պալատի ստուգումների արդյունքներին, որոնց արդյունքում մի շարք խախտումներ են արձանագրվել՝ կապված անաշխատունակության կեղծ փաստատթղթերի տրամադրման հետ: Դրանով պետբյուջեին մեծ չափերի վնաս է հասցվել:
-Նման խախտումների արձանագրման դեպքում բուժհիմնարկների տնօրենները խստագույնս կպատժվեն, - զգուշացրեց մարզի ղեկավարը:
Անդրադարձ կատարվեց նաև հուլիսի 1-ից նախատեսվող նվազագույն աշխատավարձերի բարձրացմամբ պայմանավորված՝ պոլիկլինիկական հատվածում ծագող հնարավոր խնդիրներին: Համաբուժարանների, բուժմանակաբարձական կետերի տնօրենները հարցի առնչությամբ մտահոգություն ունեին աշախատավարձերի վճարման խնդիրներով: Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սամվել Լամբարյանը տեղեկացրեց, որ պոլիկլինիկական մասին տրվող գումարները հուլիսի 1-ից գրեթե կկրկնապատվեն, ուստի աշախատավարձերի վճարման հետ կապված խնդիրներ չեն ծագի:
Մարզի ղեկավարը տնօրեններին առաջարկեց բուժհիմնարկներում ավելացնել վճարովի ծառայությունների թիվը՝ ֆինանսական վիճակը բարելավելու նպատակով:
Քննարկվեցին նաև ոլորտին առնչվող այլ հարցեր:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 15:55:59