Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քաղաքացիների ընդունելություն

17.06.2014

Հունիսի 17-ին Լոռու մարզպետարանում մարզպետ Արթուր Նալբանդյանն անցկացրեց քաղաքացիների ընդունելություն: Քաղաքացիների հարցերին տեղում սպառիչ պատասխաններ տալու նպատակով ընդունելությանը մասնակցում էին նաև մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սամվել Լամբարյանը, մարզպետի օգնականներ Արման Սարգսյանը և Տիգրան Էվինյանը: Աշխատանքի տեղավորման, ֆինանսական աջակցության, բնակարանային, առողջապահական, կենցաղային հարցերով մարզի ղեկավարին էր դիմել 15 քաղաքացի: Աշխատանքի տեղավորման խնդրանքով դիմած 6 քաղաքացու Ա. Նալբանդյանը խոստացավ հնարավորության սահմաններում օգտակար լինել, նա նաև առաջարկեց հետևել թափուր աշխատատեղերի համար անցկացվող մրցույթներին:
Ֆինանսական աջակցության խնդրանքով դիմած 3 քաղաքացու մարզպետը խոստացավ սոցիալական օգնություն տրամադրել: Անվճար ստացիոնար բուժօգնություն ստանալու խնդրանքով դիմած մեկ քաղաքացու հնարավորություն ընձեռվեց բուժում ստանալ Ստեփանավանի բժշկական կենտրոնում: «Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման ծրագրում» ընդգրկված Վահագնի համայնքի բնակիչ Սուրեն Վարդումյանին Ա. Նալբանդյանը հայտնեց, որ «Գլենդել Հիլզ» ընկերության կողմից այս տարի մարզի գյուղական համայնքներում կկառուցվի 180 բնակարան, ծրագիրը կշարունակվի նաև հաջորդ տարի, իսկ Հարթագյուղ համայնքի բնակիչ Ազատ Սահակյանին, ով 3-րդ կարգի վթարայնության տանն է բնակվում, տեղեկացրեց, որ առաջիկայում պետական միջոցներով 3-րդ կարգի վթարայնության շենք-շինությունների ամրացման աշխատանքներ չեն նախատեսվում:
Նա պարզաբանումներ տվեց նաև քաղաքացիների կողմից հնչեցված կենցաղային բնույթի մի շարք հարցերի:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 15:55:59