Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Լոռին իմ աչքերով». օբյեկտիվից այն կողմ

13.06.2014

Լոռու մարզպետարանի հովանավորությամբ, «Տրոյա Կրեդո» գովազդային գործակալության նախաձեռնությամբ և «Ֆորտունա» հեռուստաընկերության աջակցությամբ Վանաձորի Սբ. Գրիգոր Նարեկացի եկեղեցու դահլիճում անցկացվեց «Լոռին իմ աչքերով» լուսանկարչական մրցույթը: Մասնակիցները մարզի տարբեր համայնքներից էին. Ազգանուշ Մկրտչյանը՝ Ստեփանավանից, Գագիկ Շերմազանյանը, Կորյուն Ասլանյանը, Անի Անդրեասյանը, Լիլիթ Յոլչյանը, Անի Քալաշյանը, Սևակ Կոստանյանը, Վահան Աբրահամյանը, Վլադ Կոստանյանը՝ Վանաձորից, Նունե Աղաջանյանը՝ Եղեգնուտից, Վահե Աղամյանը՝ Թումանյանից, Աննա Վարոսյանը՝ Ալավերդուց և Լյուդմիլա Վելեգանը՝ Ռուսաստանի Դաշնությունից:
Մրցույթին ներկայացված էր 48 լուսանկար: Ֆոտոմրցույթի «Լոռին իմ աչքերով», «Լոռու հոգևոր արժեքներ» և «Լոռու գաղտնիքը» անվանակարգերում հաղթողներ ճանաչվեցին Վահե Աղամյանը, Լիլիթ Յոլչյանը և Վահան Աբրահամյանը՝ պարգևատրվելով ֆոտոխցիկներով: Իսկ «Լոռու գաղտնիքը» անվանակարգի հաղթող Սևակ Կոստանյանը գլխավոր մրցանակն ստացավ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի կողմից: Մյուս հավակնորդները լավագույն մասնակցության համար արժանացան պատվոգրերի:
-Մեզնից յուրաքանչյուրին երևի թե թվում է, որ քաջատեղյակ ենք Լոռու բնաշխարհին, նրա պատմամշակութային վայրերին, սակայն այս լուսանկարները դիտելով՝ համոզվեցինք, թե դեռ որքան չբացահայտված բնության ու ձեռակերտ հրաշքներ ունենք: Հուսով եմ, որ այս նախաձեռնությունը շարունակական կլինի, և լուսանկարների միջոցով կբացահայտվեն նոր անակնկալներ,- ասաց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, ավելացնելով,-մեր լուսանկարիչների վարպետության մակարդակը շատ բարձր է, այն ինչ մենք տեսնում, բայց չենք նկատում, մեր լուսանկարիչները անմահացնում են ֆոտոխցիկի միջոցով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59