Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզի ղեկավարը ծանոթացավ քննությունների ընթացքին
11.06.2014
Արդեն մի քանի օր է՝ մարզի դպրոցներում մեկնարկել են ընթացիկ և ավարտական քննությունները: Հունիսի 11-ին դրանց ընթացքին ծանոթանալու նպատակով Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանի ուղեկցությամբ եղավ Վանաձորի թիվ 15 և թիվ 2 հիմնական դպրոցներում՝ ներկա գտնվելով 8-րդ դասարանի քննությանը՝ մաթեմատիկա առարկայից: Նա ընդհանուր առմաբ գոհունակություն հայտնեց քննություննների կազմակերպման ընթացքից, զրուցեց աշակերտների հետ: Այնուհետև, մարզի ղեկավարը շրջեց մասնաշենքերում՝ ծանոթացավ շենքային պայմաններին: Երկու կրթօջախն էլ վերանորոգման կարիք ունեին, ուստի մարզպետը խոստացավ հնարավորության դեպքում դպրոցների վերանորոգումն ընդգրկել ՀՀ կառավարության աջակցությամբ իրականացվող հրատապ ծրագրերից որևէ մեկում: