Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քաղաքակիրթ առևտրի հրավեր
02.06.2014
2014 թվականի հունիսի 8-ին և դրան հաջորդող յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում (Կասյան փողոցի վերին հատված) նախատեսվում է կազմակերպել գյուղատնտեսական մթերքների տոնավաճառ: Հայաստանի Հանրապետության մարզերի գյուղացիական տնտեսություններին հնարավորություն կընձեռվի անվճար մասնակցելու տոնավաճառին և Երևան քաղաքի սպառողներին ներկայացնելու բացառապես սեփական արտադրանքը, ինչը կնպաստի արտադրողների և սպառողների համար
առավել շահավետ գյուղատնտեսական մթերքների գների ձևավորմանը:
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը բոլոր մարզերի հողագործներին և անասնապահներին կոչ է անում օգտվել ընձեռնված հնարավորությունից և վաճառքի ենթաքկա գյուղմթերքներն իրացնել սպասարկման համար լավագույն պայմաններով ապահովված տոնավաճառային տաղավարներում: