Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ՝ ՄԻՏՎԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻՆ

30.05.2014

Երեք տարի առաջ ԱՄՆ Խաղության կորպուսի նախաձեռնությամբ Հայաստանի Հանրապետությունում մեկնարկեց Սահմանից Սահման քայլարշավ, որի նպատակն էր բոլոր համայնքներում քարոզել ու պրոպագանդել առողջ ապրելակերպի գաղափարներ:
Այս տարի քայլարշավը կմեկնարկի հունիսի 1-ին և կավարտվի հունիսի 21-ին, նպատակ ունենալով կրթելու 1000 երեխայի, Հայաստանի ընդհանուր թվով 21 գյուղերում և քաղաքներում:
Նախորդ տարիների նման, 6-7 հոգուց բաղկացած Խաղաղության կորպուսի կամավորական խմբեր կքայլեն Հայաստանի տարածքով. մի խումբը կքայլի հյուսիսից Վրաստանի սահմանից, իսկ մյուս խումբը՝ հարավից Իրանի սահմանից: Քայլարշավի ընթացքում Խաղաղության կորպուսի կամավորները կանցկացնեն 6-ական շատ պարզ, բայց կարևոր դասեր՝ տվյալ համայնքի անդամների համար. առողջ սննդի, շրջակա միջավայրի, հիգիենայի, ծխախոտից և արկոհոլից կրած վնասների և դրանցից զերծ մնալու վերաբերյալ: Քայլարշավի ավարտին թիմերը կհանդիպեն Եղեգնաձորում:

Հյուսիսային թիմի անդամները Լոռու մարզ կժամանեն հունիսի 4-ից հետևյալ ժամանակացույցով

Ալավերդի - 4 հունիսի
Թումանյան – 5 հունիսի
Վանաձոր – 8 հունիսի
Մարգահովիտ– 9 հունիսի

Քայլարշավի ընթացքում կամավորական խմբերը կանցնեն նաև այլ գյուղերով և քաղաքներով, սակայն դասերը կանցկացվեն միմիայն նշված բնակավայրերում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-13 17:24:14