Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Գերխնդիրը երեխաների իրավունքների պաշտպանությունն է

30.05.2014

Ամերիկյան «Վորլդ Վիժըն» կազմակերպությունը ՀՀ մարզերում այլևայլ գործընթացների թվում իրակնացնում է ևս մի ինքնատիպ ծրագիր, որը ներառում է գյուղական համայնքների դպրոցականների ծանոթությունը տեղական ինքնակառավարման մարմինների՝ երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող գործառույթներին: Նման ծրագիր արդեն իրացվել է Լոռու մարզի Ալավերդու ենթաշրջանի գյուղերում, իսկ այս տարի դրանում ներառվեցին Ստեփանավանի տարածաշրջանի Վարդաբլուր, Գյուլագարակ և Գարգառ գյուղերի դպրոցականները:
Դասընթացները անց են կացվում մի քանի փուլերով: Առաջին փուլում դասընթացավարները տեղերում երեխաներին ծանոթացրել են համայնքային իշխանության գործառույթներին, նաև երեխաների իրավունքներին ու պարտականություններին վերաբերող խնդիրներին: Ծրագրի համաձայն դասընթացի մասնակիցները այցելում են մարզպետարան, հանդիպում համապատասխան վարչությունների ու բաժինների մասնագետների հետ: Այսօր Լոռու մարզպետարանում հյուրընկալվել էին երեք գյուղերի դպրոցականները, որոնք հնարավորություն ունեցան իրենց հուզող հարցերն ուղղել կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի տեղակալ Էդիկ Մացակյանին, Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Նարեկ Սարգսյանին, Առողջապահության բաժնի պետ Լուսինե Վարդանյանին, ՀԳՄՏՍ գործունեության համակարգման բաժնի պետ Վարդան Հովհաննիսյանին, Սոցիալական ապահովության բաժնի առաջատար մասնագետ Գայանե Բոջուկյանին:
Հանդիպման սկզբում Ն. Սարգսյանը ողջունելով ծրագրի կազմակերերպիչներին ու երեխաներին դեռահասների քաղաքացիական ակտիվությանը միտված այդ կարևոր գործընթացի առաջին փուլը հաջողությամբ ավարտելու կապակցությամբ, հատկապես դպրոցականներին հորդորեց լինել անկաշկանդ, մարզպետարանի պատասխանատուներին ներկայացնել հետաքրքրող ցանկացած հարց: Հանդիպումն այդպես էլ ընթացավ, դպրոցականները, դասուսույցները պատմեցին դասընթացների ժամանակ ձեռք բերած գիտելիքների, սեփական համայնքում դրանց գործնական կիրառման մասին, նաև իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին մարզպետարանի մասնագետներին:
Ծրագրի հաջորդ փուլում նախատեսվում է հանդիպում Լոռու մարզպետի հետ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-13 17:24:14