Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հունիսի 1-ը երեխաների իրավունքների պաշտպանության օրն է

30.05.2014

Ամբողջ աշխարհում, ինչպես նաեւ Հայաստանում հունիսի 1-ին նշում են Երեխաների միջազգային օրը: Այդ տոնը Հայաստանում հայտնի է որպես երեխաների իրավունքների պաշտպանության օր: Օրվա կապակցությամբ նախատեսվում է մարզի պաշտոնատար անձանց այցելություններ մանկական հիմնարկություններ, կազմակերպություններ, մասնակցություն օրվան նվիրված միջոցառումներին:
Տոնի առիթով Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը մայիսի 31-ին ժամը 10-ին կայցելի Վանաձորի մանկատուն, ժամը11.00-ին՝ Գուգարք համայնքի խնամատար մի ընտանիք, իսկ ժամը 13.00-ին կմասնակցի «Խաչվող ուղիներ» ՀԿ-ում և ժամը 14.00-ին՝ Հայ ավետարանչական ընկերակցության «Շող» երեխաների համայնքային կենտրոնում կազմակերպվելիք տոնական միջոցառումներին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-13 17:24:14