Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Աշխատանքային քննարկում՝ մարզպետին կից երիտասարդական խորհրդի մասնակցությամբ
22.05.2014
Լոռու մարզպետին կից երիտասարդական խորհրդի մասնակցությամբ մայիսի 22-ին տեղի ունեցավ աշխատանքային քննարկում, որին ներկա էին Լոռու մարզպետի տեղակալ Տիգրան Բադոյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության երիտասարդական քաղաքականության վարչության պետ Արմեն Պապյանը, մարզպետի օգնականներ Արման Սարգսյանը և Տիգրան Էվինյանը: Ինչպես հայտնի է, մարզպետին կից երիտասարդական խորհուրդը ձևավորվել է մոտ մեկ ամիս առաջ՝ մարզի բոլոր տարածաշրջանների ներկայացուցիչներով, նպատակ ունենալով բարձրաձայնելու մարզի երիտասարդությանը հուզող խնդիրները՝ դրանց լուծում տալու ակնկալիքով:
Տ. Բադոյանը խորհրդի անդամներին առաջարկեց առավել հանգամանորեն ծանոթանալ իրենց և շրջակա համայնքներում առկա խնդիրներին՝ Լոռու մարզպետի մասնակցությամբ առաջիկա քննարկումներն առավել կառուցողական և գործնական անցկացնելու համար:
Ա. Պապյանը նշեց, որ մարզերի երիտասարդական խորհուրդները առաջիկայում շատ անելիք ունեն, քանի որ, ի տարբերություն մայրաքաղաքի, որտեղ խնդիրները քիչ թե շատ լուծում են ստանում, մարզերում դրանք առավել սրված են և սոցիալական վիճակից ելնելով՝ հաճախ դժվար հաղթահարելի:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին կազմակերպական մի շարք հարցեր: Նշվեց, որ խորհրդի անդրանիկ նիստը տեղի կունենա առաջիկայում: