Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Քաունթերփարթ ինթերնեյշնլի» Հայաստանյան ներկայացուցչությունն ավարտում է իր գործունեությունը

21.05.2014

Մեկ ամսից «Քաունթերփարթ ինթերնեյշնլի» Հայաստանյան ներկայացուցչությունը կավարտի իր գործունեությունը: Կազմակերպությունը մեզանում գործունեություն է ծավալում ավելի քան 3 տարի: Լոռու մարզի Վանաձոր, Ալավերդի, Ախթալա, Դեբեդ, Դսեղ, Ծաթեր, Մեծ Այրում համայնքներում «Քաունթերփարթն» անցած տարիներին բազմաթիվ ծրագրեր է իրականացրել՝ սկսած շինարարական աշխատանքներից մինչև համայնքների մշակութային կյանքի ակտիվացմանն ու քաղաքացիական հասարակության կայացմանն ուղղված ձեռնարկումները: Միայն անցած տարի կազմակերպությունը նշված համայնքներում 99 մլն դրամի տարաբնույթ ծրագրեր է կյանքի կոչել:
Մայիսի 21-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը հյուրընկալեց «Քաունթերփարթ ինթերնեյշնլի» գլխավոր ներկայացուցիչ Կարլ Հոֆստրային և Հայաստանյան ներկայացուցչության ՏԻՄ և քաղաքացիական հասարակության աջակցության ծրագրի համայնքային զարգացման ծրագրերի ավագ ղեկավար Հայաստան Ստեփանյանին: Հանդիպմանը ներկա էին նաև մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը, մարզպետարանի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը: Նրանք մարզի ղեկավարին տեղեկացրին կազմակերպության գործունեության ավարտի մասին՝ նշելով, որ առաջիկա մեկ տարում ևս փոքրածավալ ծրագրեր կիրականացվեն: Նրանք շնորհակալություն հայտնեցին Ա. Նալբանդյանին՝ ծրագրերի իրականացմանը մշտապես աջակցելու համար:
Մարզպետն իր երախտագիտությունը հայտնեց կազմակերպության ներկայացուցիչներին՝ մարզի համար կարևոր և նշանակալի ծրագրեր իրականացնելու համար:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-13 17:24:14