Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզի «Թանգարանային գիշերը»՝ մինչև կեսգիշեր

19.05.2014

ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ, մարզպետարանների ու համայնքապետարանների աջակցությամբ ու մասնակցությամբ կազմակերպվող «Թանգարանների միջազգային օրվան» նվիրված միջոցառումներն այս տարի ևս անցկացվեցին պատշաճ մակարդակով: «Թանգարանային գիշեր» խորագրի ներքո գեղեցիկ միջոցառումներ կազմակերպվեցին Լոռու մարզի հնագիտական, կերպարվեստի, երկրագիտական, ազգագրական՝ 7 և 4 տուն-թանգարաններում: Միջոցառումների ծրագրերը բավականին հագեցած էին՝ գեղարվեստական կատարումներ, ասմունք, վարպետության դասեր, կինոդիտումներ, թատերական ներկայացումներ և այլն, որոնք շարունակվեցին մինչև կեսգիշեր: Միջոցառումներին մասնակցում էին Լոռու մարզպետարանի և համայնքապետարանների ներկայացուցիչներ, պատասխանատու անձինք, ինչպես նաև մտավորականներ, մշակույթի գործիչներ, հասարակական կազմակերպությունների, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, դպրոցականներ, ուսանողներ, մանկապարտեզների սաներ, հարյուրավոր քաղաքացիներ: Միջոցառումների ընթացքում կարևորվեց թանգարանային աշխատողների գործունեությունը, նրանց անմնացորդ նվիրումը գործին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 15:55:59