Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մկրտություն ստացավ 70 երեխա
19.05.2014
Վանաձորի «Օրրան» Գրիգորյան կենտրոնի նախաձեռնությամբ, կենտրոնի շահառու 70 երեխաներ Գուգարաց թեմի առաջնորդ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի և Գուգարաց թեմի հոգևոր հայրերի օրհնությամբ մկրտություն ստացան 26 կնքահայրերի բարերարությամբ և կնքահայրությամբ: Վերջիններիս թվում էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը, մի շարք պաշտոնատար անձինք, գործարարներ, հասարակական, քաղաքական գործիչներ, մտավորականներ: Կնքահայրերը միաժամանակ ստանձնեցին երեխաների հոգևոր դաստիարակության պատասխանատու պարտավորությունը: Երեխաների մկրտությունը կատարվեց Վանաձորի Սուրբ Սարգիս, Սուրբ Աստվածածին և Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցիներում: Մկրտությունից հետո նրանք մասնակցեցին «Օրրանում» կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը: