Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հունիսի մեկին ընդառաջ
15.05.2014
Մայիսի 15-ին Լոռու մարզպետարանի աջակցությամբ <<Տրոյա Կրեդո>> գովազդային գործակալությունն ու <<Ֆորտունա>> Լոռու մարզային հեռուստաընկերությունը կազմակերպել էին տոնակատարությունների շարք՝ նվիրված հունիսի 1-ին՝ Երեխաների իրավունքների պաշտպանության օրվան: Վանաձորի <<Սալյուտ>> մանկական սրճարանում Վանաձորի խնամքի կենտրոնի, մանկատան և ներառական դպրոցների 73 երեխաներ հնարավորություն ստացան ակտիվ ժամանց անցկացնելու՝ հեքիաթի հերոսների մասնակցությամբ: Միջոցառմանը ներկա էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, մարզպետի տեղակալներ Արսեն Դարբինյանը, Վանիկ Ասատրյանը և Տիգրան Բադոյանը, Լոռու մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Նարեկ Սարգսյանը: Մարզպետը շնորհավորեց փոքրիկներին առաջիկա տոնի կապակցությամբ և հանձնեց նվերներ: Միջոցառումը լի էր բազում անակնկալներով: