Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Պարգևները հանձնեց Լոռու մարզպետ, շախմատի մարզային ֆեդերացիայի նախագահ Արթուր Նալբանդյանը

13.05.2014

Վանաձորի շախմատի մարզադպրոցում ավարտվեց Լոռու մարզի շախմատի առաջնության եզրափակիչ փուլը, որին մասնակցեցին մարզի տարբեր համայնքների շախմատիստներ։ Մայիսի 12-ին տեղի ունեցավ փակման հանդիսավոր արարողությունը։ Առաջնության գլխավոր մրցավար, հանրապետական կարգի մրցավար Արարատ Հովհաննիսյանը ներկայացրեց մրցումների ընթացքն ու արդյունքները։ Համառ մրցապայքարից հետո, 9 հնարավորից վաստակելով 7,5 միավոր՝ հաղթող դարձավ տաշիրցի Մարկ Բասենցյանը, համապատասխանաբար 2-րդ և 3-րդ տեղեր գրավեցին ՖԻԴԵ-ի վարպետ Դավիթ Շահինյանը և Գառնիկ Ներսիսյանը, ովքեր վաստակեցին 6,5-ական միավոր։ 4-րդ տեղ զբաղեցրեց դարձյալ տաշիրցի Վարդան Սահակյանը (6 միավոր), իսկ Արշակ Ռամազյանը (5,5 միավոր) եզրափակեց մրցանակային հնգյակը։ Նշված շախմատիստները մայիսի 28-ին կմեկնեն Ջերմուկ և կմասնակցեն ՀՀ առաջնության կիսաեզրափակիչ փուլին։ Պարգևները մրցանակակիրներին հանձնեց Լոռու մարզպետ, շախմատի մարզային ֆեդերացիայի նախագահ Արթուր Նալբանդյանը։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59