Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Նշվեց երկրապահի օրը

08.05.2014

Մայիսի 8-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, փոխմարզպետ Վանիկ Ասատրյանը, մարզպետարանի վարչությունների ու բաժինների մի խումբ ղեկավարներ ու աշխատակիցներ Գուգարաց թեմի առաջնորդարանի Սուրբ Սարգիս եկեղեցու պուրակում մասնակցեցին Շուշիի ազատագրման 22-ամյակին և Երկրապահի օրվան նվիրված հանդիսավոր արարողությանը:
Բազմամարդ տոնական միջոցառմանը ներկա էին Արցախյան ազատամարտի վետերաններ, բարձրաստիճան սպաներ, ժամկետային զինծառայողներ, դպրոցականներ, Վանաձորի քաղաքապետարանի և հանրության ներկայացուցիչներ:
ՀՀ Օրհներգից հետո Գուգարաց թեմի հոգևոր դասը Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի հովվապետությամբ կատարեց հոգեհանգստի ու ոգեկոչման արարողություն: Տոնի առիթով երկրապահներին ողջույնի և բարեմաղթանքի խոսք ասացին նաև ազատամարտի մասնակից գեներալ-լեյտենանտ Միքայել Գրիգորյանը, «Մատինյանի նշխարհք» միավորման սեփականատեր, Սուրբ Սարգիս եկեղեցու խաչքավոր Արմեն Սարուխանյանը, Վանաձորի պաշտպանական, մարզատեխնիկական հասարակական կազմակերպության նախագահ Խաչիկ Բալայանը, ուրիշներ: Այնուհետև առաջնորդարանի փողային նվագախմբի հնչյունների ներքո ներկաները, Շուշիի ազատագրմանը նվիրված խաչքարին ծաղիկներ ու ծաղկեպսակներ դնելով, հարգեցին արցախյան ազատամարտի նահատակների անմար հիշատակը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-13 10:28:53