Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ծանուցում
22.04.2014
Սույն թվականի ապրիլի 23-ին ժամը 19.30-ին Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցուն հարակից հրապարակից կմեկնարկի ջահերով քայլերթ դեպի Սուրբ Աստվածածին եկեղեցու խաչքարերի պուրակ՝ Հայոց Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչման և ի հավաստումն հայ ժողովրդի հավերժության և նրա անկախ պետականության:
Քայլերթին իրենց մասնակցությունը կարող են բերել քաղաքական-հասարակական կառույցների, ուսումնական, մշակութային հաստատությունների ներկայացուցիչներ:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Լոռու մարզային կենտրոն
«Լոռու երիտասարդ սերունդ» ՀԿ
Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու երիտասարդաց միություն