Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ստեփանավանը կանանց հիմնախնդիրների լուծման ուղղությամբ երկրորդ լավագույն քաղաքային համայնքն է Հայաստանում

16.04.2014

Լոռու մարզի Ստեփանավան քաղաքը կանանց հիմնախնդիրների լուծման ուղղությամբ ՀՀ-ում լավագույն համայնք է ճանաչվել` Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքային համայնքից հետո, երրորդ տեղում Շիրակի մարզի Մարալիկ քաղաքն է: Այս մասին պարզ է դարձել Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի ունեցած ՀՀ վարչապետին կից կանանց խորհրդի հանդիսավոր նիստում, որտեղ ամփոփվել են «Լավագույն համայնք կանանց հիմնախնդիրների լուծման ուղղությամբ», «Լավագույն կին գործարար», «Լավագույն լրագրող»` ՀՀ վարչապետի 2014 թ. մրցանակաբաշխության արդյունքները:
«Կանանց հիմնախնդիրների լուծման ուղղությամբ լավագույն քաղաքային համայնք» անվանակարգում երկրորդ տեղն զբաղեցնելու համար ՀՀ վարչապետի պատվոգիրը Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանին և քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Մելանյա Ղազարյանին է հանձնել ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գևորգյանը:
2014 թ. լավագույն կին բարեգործը ևս լոռեցի է: Հայաստանում կանանց ձեռնարկատիրական գործունեությունը և նախաձեռնությունը խրախուսելու, տնտեսության տարբեր ճյուղերում կին գործարարների նվաճումներն ըստ արժանվույն գնահատելու նպատակով ՀՀ վարչապետի 2014 թ. մրցանակաբաշխության ժամանակ պատվոգրերի և մրցանակների են արժանացել մի շարք կին գործարարներ, այդ թվում նաև` Լոռու մարզից սոնոգրաֆիստ-բժշկուհի Այծեմնիկ Օհանյանը, ով հաղթող է ճանաչվել «Լավագույն կին բարեգործ» անվանակարգում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-12 17:35:18