Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի շրջանակներում` տեղեկատվական միջոցառումներ ԶԼՄ ներկայացուցիչների համար

11.04.2014

ՀՀ-ում Եվրամիության պատվիրակությունը և Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի շրջանակներում կազմակերպում են տեղեկատվական միջոցառումներ ԶԼՄ ներկայացուցիչների համար: Հերթական միջոցառումը կազմակերպվել էր ապրիլի 10-ին Ախթալայի քաղաքապետարանում, որին ներկա էր նաև Լոռու մարզպետի տեղակալ Տիգրան Բադոյանը: Ինչպես ներկայացրեց Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի նախագահ, ծրագրի թիմի ղեկավար Լիլիթ Ասատրյանը, միջոցառման նպատակն է` հանրությանը ներկայացնել «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի բաղադրիչները, ուղղությունները, ընթացիկ ձեռքբերումները: Նա տեղեկացրեց, որ ծրագրի գործընկերներն են CISP իտալական կազմակերպությունը, Լոռու մարզպետարանը և Վանաձորի քաղաքապետարանը: Լ. Ասատրյանը նշեց, որ ծրագրի նպատակն է խթանել Լոռու մարզի կանանց տնտեսական կարողությունների զարգացումը:
3 տարի՝ 2013-2016թ.թ., ծրագրի շրջանակներում կմշակվեն համայնքային զարգացանը նպաստող տեղական տնտեսական ծրագրեր, կկազմակերպվեն մարզի կանանց շրջանում ձեռներեցությունը խթանող ուսումնական և տեղեկատվական դասընթացներ, քննարկումներ, ինչպես նաև ծրագրի շահառուներին կտրամադրվի ֆինանսական աջակցություն՝ Լոռու մարզում համայնքների զարգացմանը նպաստող ձեռնարկատիրական ծրագրերի իրականացման համար: Եվրամիությունն այդ նպատակով հատկացրել է 768.357 եվրո:
Ծրագրի նախաձեռնությունը կարևորեց և ողջույնի խոսքով հանդես եկավ Տ. Բադոյանը: Նա կարևորեց հատկապես կանանց մասնակցությունը համայնքների զարգացման գործում:
Եղան նաև հարց ու պատասխաններ, ծավալվեց ակտիվ քննարկում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-16 13:06:28