Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արթուր Նալբանդյանը պարգևատրվեց Աջարիայի հայ համայնքի պատվոգրով

11.04.2014

Վրաստանի Աջարիայի Ինքնավար Հանրապետությունը և Լոռու մարզը սերտ բարեկամական հարաբերություններ են պահպանում: Մարզերի մի քանի համայնքներ, այդ թվում՝ Վանաձորն ու Բաթումին նույնպես համագործակցում են, համատեղ ծրագրեր իրականացնում: Աջարիայի հայ համայնքի ու նրա «Աղբյուր» պարբերաթերթի 20-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում Վանաձորի քաղաքապետարանի հրավերով ապրիլի 10-ին Լոռու մարզկենտրոնում էր բաթումահայերի պատվիրակությունը՝ Գրիգորի Վարդանյանի գլխավորությամբ, նպատակը՝ Բաթումիի հայ համայնքի և Վանաձորի ֆուտբոլային թիմերի միջև ընկերական ֆուտբոլային հանդիպման անցկացումն էր, ինչպես նաև այցելություն մշակութային օջախներ:
Օգտվելով այցի առիթից՝ Գրիգորի Վարդանյանը և Աջարիայի հայ համայնքի մամլո քարտուղար, «Աղբյուր» թերթի խմբագիր Արթուր Հովհաննիսյանը հյուրընկալվեցին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի մոտ: Հանդիպմանը ներկա էին նաև մարզպետի տեղակալ Տիգրան Բադոյանը և մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը: Ներկայացնելով այցի նպատակը՝ Գ. Վարդանյանը պատրաստակամություն հայտնեց ընդլայնելու համագործակցության շրջանակները, առավել մեծ թվով համայնքների հնարավորություն ընձեռնել բարեկամական կապեր հաստատելու: Նշվեց, որ առաջիկայում Լոռու մարզպետի հրավերով Աջարիայի վարչական շրջանի ղեկավարը կլինի Լոռու մարզում և առավել կհստակեցվեն համագործակցության ոլորտները, ձեռք կբերվեն նոր պայմանավորվածություններ: Ա. Նալբանդյանը կարևորեց Վրաստանի հայկական համայնքի հետ հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ իրականացվող երկկողմանի ծրագրերը:
Երկու կողմերի միջև բարեկամական կապերի ամրապնդման գործում ունեցած ակնառու ներդրման և Աջարիայի հայկական համայնքի 20-ամյակի կապակցությամբ Գ. Վարդանյանը Արթուր Նալբանդյանին պարգևատրեց Աջարիայի հայ համայնքի պատվոգրով: Նրանք նաև հուշանվերներ փոխանակեցին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-12 17:35:18