Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մաքրվեց Թռչկան ջրվեժի տարածքը
20.03.2014
ՀՀԿ Լոռու մարզային երիտասարդական կազմակերպության նախագահ, Լոռու մարզպետի օգնական Արման Սարգսյանի և ՀՀԿ Տավուշի մարզային երիտասարդական կազմակերպության նախագահ, Տավուշի մարզպետի օգնական Կարեն Իսկանդարյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Մաքուր պահե'նք մեր շրջակայքը» խորագրով միջոցառում: Վերջինիս աջակցություն էին ցուցաբերել ՀՀԿ Լոռու մարզային խորհրդի նախագահ, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը և Մեծ Պարնի համայնքի գյուղապետ Գագիկ Պալյանը:
Միջոցառման նպատակը Թռչկանի ջրվեժի գետափնյա և մերձակա տարածքների, հանգստի և ժամանցի վայրերի մաքրումն ու բարեկարգումն էր՝ այդպիսով նպաստելով զբոսաշրջության զարգացմանը տարածաշրջանում: Միջոցառմանը մասնակցեցին Լոռու և Տավուշի մարզերի մի խումբ երիտասարդ կուսակցականներ, ուսանողներ:
Երիտասարդները սիրով, ոգևորությամբ ու բարձր տրամադրությամբ էին կատարում մաքրման և բարեկարգման աշխատանքները: Կատարվեց նաև ծառատունկ:
Կազմակերպիչները հույս հայտնեցին, որ նմանատիպ աշխատանքներն այսուհետ ավանդական կդառնան, վարակիչ՝ մյուս մարզերի երիտասարդների համար: