Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քաղաքացիների ընդունելություն
13.03.2014
Մարտի 13-ին Լոռու մարզպետարանում մարզպետ Արթուր Նալբանդյանն անցկացրեց քաղաքացիների ընդունելություն: Ընդունելությանը մասնակցում էին նաև մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վալերի Խաչատրյանը, Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սամվել Լամբարյանը, մարզպետի օգնականներ Արման Սարգսյանն ու Տիգրան Էվինյանը: Սոցիալական աջակցություն տարամադրելու, անվճար բուժօգնության, աշխատանքի տեղավորման հարցերով մարզպետին դիմեցին երկու տասնյակ քաղաքացիներ՝ Վանաձորից, Գուգարքի և Թումանյանի տարածաշրջանների համայնքներից: Քաղաքացիներից տասը՝ հիմնականում բարձրագույն կրթությամբ երիտասարդներ, մարզի ղեկավարին խնդրում էին իրենց աջակցել աշխատանքի տեղավորման հարցում: Ա. Նալաբանդյանը հանգամանորեն ծանոթանալով նրանց աշխատանքային կենսագրություններին՝ առաջարկեց հետևել թափուր աշխատատեղերի մրցույթներին, դիմել մասնավոր գործատուներին՝ խոստանալով նաև հնարավորինս աջակցել:
Սոցիալական աջակցության խնդրանքով էին դիմել քաղաքացիներից 8-ը: Ա. Նալբանդյանն առաջարկեց դիմում ներակայացնել՝ խոստանալով տրամադրել սոցիալական օգնություն:
Անվճար ստացիոնար բուժում ստանալու ակնկալիքով դիմած երկու սոցիալապես անապահով բնակիչների խնդրանքը ևս մարզի ղեկավարը խոստացավ բավարարել: