Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Անակնկալներ Կանանց միամսյակի կապակցությամբ

12.03.2014

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն այս տարի ևս Կանանց միամսյակի կապակցությամբ բազում անակնկալներ է մատուցում մարզկենտրոնի կանանց և աղջիկներին՝ նրանց տոնը դաձնելով առավել տպավորիչ:
Գլխավորապես նրա հովանավորությամբ և «Տրոյա կրեդո» գովազդային գործակալության նախաձեռնությամբ օրեր առաջ Վանաձորի «Բելիսիմո» ռեստորանում հյուրընկալվեցին մարզի վաստակաշատ մի խումբ կանայք՝ քաղաքական և հասարակական գործիչներ, մտավորականներ, մանկավարժներ, գործարարներ՝ մասնակից դառնալով տոնական հանդիսության և արժանանալով գեղեցիկ նվերների:
Մարտի 8-ին մեծ անակնկալ էր սպասվում մարզկենտրոնի թվով 15 կանանց և աղջիկների, ովքեր այդ օրը տոնում էին նաև իրենց ծննդյան տարելիցը: Մի խումբ երիտասարդներ տունառտուն շրջելով՝ Ա. Նալբանդյանի կողմից ծաղկեփնջեր և նվերներ հանձնեցին գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին՝ մաղթելով կանացի երջանկություն և անհոգություն:
Անակնկալներից զերծ չմնացին նաև Լոռու մարզպետարանի կին աշխատակցուհիները: Մարզի ղեկավարը նրանց շնորհավորեց հյուրասիության սեղանի շուրջ: Նա ջերմ բարեմաղթանքներ հղեց գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին:
Մարտի 12-ին մարզպետը շնորհավորեց մարզի կրթության և մշակույթի բնագավառների թվով 38 վաստակաշատ կանանց: Նրանց համար հյուրասիրության սեղանների շուրջ միջոցառում էր կազմակերպվել Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում:
Ա.Նալբանդյանը ջերմ ու սրտառուչ խոսքեր հղեց՝ կարևորելով նրանց դերակատարությունը, մեծ ներդրումը կրթության և մշակույթի բնագավառներում: Մարզի ղեկավարը գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին ծաղկեփնջեր ու նվերներ հանձնեց: Իր օրհնության խոսքը հղեց Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ տեր Վահան քահանա Ազարյանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 17:27:34